ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչին
12 օգոստոսի 2020

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին:

Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկրի  օրենսդիր դաշտի շրջանակներում առկա  անելիքներին:

ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա ապահովել բազմաթիվ ծրագրերի իրագործումը:

Սերգեյ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պետականաշինության գործում ներդրում ունենալը պարտավորեցնող է և պատվաբեր:

Հանդիպմանը ներկա էին  նաև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանը:

ԼՈՒՐԵՐ