ԼՈՒՐԵՐ
««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը գլխադասային հանձնաժողովում
11 օգոստոսի 2020

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը երկրորդ ընթերցման է ներկայացրել ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Հանձնաժողովի ձայների` 4 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ օրենքին տրվել է դրական եզրակացություն:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

 

ԼՈՒՐԵՐ