«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2006թ. մարտի 22-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների  վրա:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի.

   - առաջին մասում «անձանց» բառից հետո ավելացնել «,վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային  ծառայությունների  մասով)» բառերը.

            - իններորդ մասում «բանկերի» բառից հետո ավելացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը.

            - տասնհինգերորդ մասում «բանկի» բառից հետո ավելացնել «և վարկային կազմակերպության» բառերը.

            -    տասնվեցերորդ մասից հետո  ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

«-բանկերի և վարկային  կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների  ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների  կողմից չի  հաշվարկվել և չի գանձվել.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված  տոկոսագումարները:»:

          Հոդված 3 . Օրենքի 20-րդ հոդվածում՝

           ա) ուժը կորցրած ճանաչել երկրորդ մասը.

 բ) հինգերորդ մասի «ամսվա  25-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը» բառերով:

 

Հոդված 4 . Օրենքի 241-րդ հոդվածում «2006 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով:

 

Հոդված 5 . Օրենքի 26-րդ հոդվածի չորրորդ մասում «բացասական տարբերությունը» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ  այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն  առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից  հաստատված սակագների կիրառման արդյունքում» բառերը:

                Հոդված 6. Օրենքի 442 -րդ հոդվածում.

                ա) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.

                բ) երկրորդ մասից հանել «, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված` հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում» բառերը, իսկ «Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված» բառերը փոխարինել «Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով» բառերով:

            Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


14 ապրիլի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 274