Մտքի, խղճի, դավանանքի ազատության եվ կրոնական կազմակերպությունների մասին

 

Պ-21, ԱԺ-011-40, 12.10.2018թ. ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՄՏՔԻ, ԽՂՃԻ, ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով եւ Սահմանադրությամբ, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Հայ Առաքելական Եկեղեցի) որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության, ազգային մշակույթի զարգացման ու ազգապահպանման կարեւոր պատվար, առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների սկզբունքներով եւ հավատարիմ լինելով ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի դրույթներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է սույն օրենքը մտքի, խղճի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին:

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1.Սույն օրենքով կարգավորվում են Արցախի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների

ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրությունը

 

1.Մտքի, խղճի, դավանանքի ազատության արտահայտման և կրոնական կազմակերպությունների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, միջազգային պայմանագրերով եւ այլ իրավականակ տերով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) կրոնական միավորում՝ ֆիզիկական անձանց միավորում, որը ստեղծվել է մասնակիցների հավատքը համատեղ դավանելու եւ տարածելու, ինչպես նաեւ միավորման հավատացյալների կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով.

2)  կրոնական կազմակերպություն՝ կրոնականմիավորում, որը օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես իրավաբանական անձ.

3) կրոնական խումբ` կրոնական միավորում, որը գործում  է առանց պետական գրանցման.

4) լիազոր զորմարմին՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմին:

 

Հոդված 4. Մտքի, խղճի, դավանանքի ազատության ապահովման երաշխիքները

 

1. Արցախի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների մտքի, խղճի, դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր ոք ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնակա նծեսեր:

2. Արցախի Հանրապետության քաղաքացիներն օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից:

3. Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական ատելության բորբոքումն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոն ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

 

Հոդված 5. Մտքի, խղճի, դավանանքի ազատության արտահայման սահմանափակման հիմքերը

 

1. Մտքի, խղճի, դավանանքի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն սույն հոդվածով սահմանված դեպքերում պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

2. Մտքի, խղճի, դավանանքի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե՝

1) այն ուղղված է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն,

2) առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ կամ մասնակցում, կազմակերպում է այնպիսի կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է վնաս պատճառել Արցախի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալե լսահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործողություն կամ հարկադրել դավանափոխությանը,

3) առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչությա նփորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են մինչեւ 14 տարեկան անչափահաս անձինք:

 

 

 

 

ԳԼՈՒԽ  2

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 6.Կրոնական միավորումներ

 

1. Արցախի Հանրապետությունում կրոնական միավորում է համարվում մշտապես եւ օրինական հիմքերով Արցախի Հանրապետության տարածքում բնակվող անձանց կամավոր միությունն, որը ստեղծվում է նպատակ ունենալով համատեղ դավանել ու տարածել իրենց հավատքը եւ որն օժտված է այդ նպատակին համապատասխան հետեւյալ հատկանիշներով`

1) դավանանք,

2) պաշտամունքների, այլ կրոնական ծեսերի ու արարողությունների կատարում,

3) սեփական հետեւորդներին իրենց կրոնի ուսուցումն ու կրոնական դաստիարակության իրականացումը:

2. Կրոնական միավորումները կարող են ստեղծվել կրոնական խմբի եւ կրոնական կազմակերպության տեսքով:

3. Կրոնական խումբ է համարվում Արցախի Հանրապետությունում մշտապես եւ օրինական հիմունքներով Արցախի Հանրապետության տարածքում բնակվող անձանց  միությունը, որը ստեղծվել է իրենց հավատը համատեղ դավանելու եւ տարածելու նպատակով եւ Արցախի Հանրապետության օրենսդրության շրջանակներում գործում է առանց պետական գրանցման: Կրոնական խումբը, հետագայում որպես կրոնական կազմակերպություն գրանցվելո նպատակ ունենալու դեպքում, իր ձեւավորման եւ գործունեությունը սկսելու մասին գրավոր տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնին: Գրությանը կից այն Արցախի Հանրապետությունում կրոնի գործերով պետական լիազորված մարմնին է տրամադրում ղեկավար անձնաց անձնագրային տվյալները, ղեկավարության մշտական բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարները եւ կրոնական միավորման հավաքատեղիների հասցեները:

Կրոնական խումբը կրոնական կազմակերպության կարգավիճակ ստանալու նպատակով կարող է դիմել Արցախի Հանրապետության պետական ռեգիստրին` իր ձեւավորման մասին Արցախի Հանրապետության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին գրավոր տեղեկացնելու օրվանից հաշված 3 տարի հետո:

4. Կրոնական կազմակերպություն է համարվում քաղաքացիների այն միությունը, որը ստեղծվել է իրենց հավատը համատեղ դավանելու եւ տարածելու նպատակով, ունի առնվազն 25 չափահաս հավատացյալներ եւ օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես իրավաբանական անձ:

Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնականմ իաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ:

5. Կրոնական կազմակերպության անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության ամբողջական բնույթն ու բովանդակի «կրոնական կազմակերպություն»  բառերը: Գործունեություն ծավալելիս կրոնական կազմակերպությունը պարտավոր է ներկայանալ իր լիարժեք անվանումով:

6.Կրոնական կազմակերպության եւ դրա ստորաբաժանման անվանման մեջ «Արցախ» կամ  «Լեռնային Ղարաբաղ» բառ-բառակապակցության հոլովաձեւերն ու դրանց թարգմանությունները, կարող են օգտագործվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7.Կրոնական կազմակերպությա անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) եւ խորհրդանիշները, այդ թվում` կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաեւ որեւէ պետության, միջազգային եւ օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից), խորհրդանիշներից եւ շփոթության աստիճանի նման չլինեն դրանց, եւ չպետք է գոյություն ունեցող կրոնական համայնքների եւ կազմակերպությունների հետ վիճաբանությունների առիթ հանդիսանան:

8.Կրոնական կազմակերպության ղեկավարը պետք է լինի վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում  մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք:

 

Հոդված 7.Կրոնական կազմակերպություններին  ներկայացվող պահանջները

 

1.Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետեւյալ պայմաններին.

1) չի հակասում հոդվածի 5-ի պահանջներին.

2) հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա.

3) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

4) զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտները.

5) ընդգրկում է առնվազն 25 հավատացյալ անդամ: Մինչեւ 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից եւ այլ հանգամանքներից:

2. Սույն պայմանները (բացի 5-րդ կետում նշվածից) պարտադիր են նաեւ ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար:

 

Հոդված 8. Արցախի Հանրապետության տարածքում գործող կրոնական միավորումները

 

Արցախի Հանրապետության տարածքում գործում են.

1) Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր ավանդական կազմակերպություններով.

2) կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում եւ գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն.

3) կրոնական խմբեր, որոնք գործում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների եւ պարտականությունների շրջանակում:

 

ԳԼՈՒԽ  3

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Կրոնական միավորումների իրավունքները եւ արգելքները

 

1.Կրոնական միավորումների հոգեւոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

1) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

2) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

3) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխանների կրոնական ուսուցման համար` ծնողների երկկողմ համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող շինությունները:

2.Կրոնական միավորումը Արցախի Հանրապետությունում գրանցվելու պահից ի վեր առաջանում են նաեւ հետեւյալ իրավունքները.

1) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ո արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում.

կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում` այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության հավատացյալ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով.

2) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.

3) պատրաստել հոգեւորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց կամ այլ կրթական հաստատություններում: Մասնագիտացված կրոնական կրթության հաստատությունները հաշվառվում են որպես կրոնական կազմակերպության մասնաճյուղ եւ ստանում են կրթական գործունեություն իրականացնելու պետական արտոնագրում.

4) ձեռք բերել եւ օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.

5) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով.

6) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝  անկախ նրանց ազգային կամ դավանական պատկանելիությունից, Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝  ուխտագնացության, ժողովների կամ կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ ուսման կամ հանգստի նպատակով:

7) զբաղվել բարեգործությամբ:

3.Արցախի Հանրապետությունում գրանցված կրոնական եւ այլ կազմակերպությունները, հիմնարկներն ու պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին Արցախի Հանրապետություն են հրավիրում Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ:

4.Պետական եւ մասնավոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճների, համերգասրահների, մարզասրահների, կինոթատրոնների, թատերական դահլիճների ե ւայլտարածքների հատկացումը կատարվում  է Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ:

7) զբաղվել բարեգործությամբ:

5.Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Կրոնական կազմակերպությունների կողմից թողարկվող գրականությունը, տպագիր, լսողական ու տեսողական նյութերը, ընթեռնելի տառաչափով եւ տեսանելի տեղում պետք է ունենան տվյալ կրոնական կազմակերպության պաշտոնական լրիվանվանման նշագրում:

6.Հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով:

7.Կրոնական խմբերը չեն կարող`

1)  հավաքատեղիներ հիմնել եւ իրականացնել կրոնականքարոզչություն կամ տարածել կրոնական բնույթի քարոզչական նյութեր խաղահրապարակների, մանկապատանեկան մշակութային կրթօջախների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների, հիվանդանոցների, ծերանոցների եւ հասարակական խոցելի այլ խմբերի համար նախատեսված հաստատություններում կամ դրանց մոտակայքում:

2) հրապարակային կրոնական արարողություններ կատարել,

3) կրոնական արարողություններ կատարել զորամասերում,

4)  իրենց անունից ձեռք բերել, վաճառել կամ վարձակալել շարժական կամ անշարժ գույք,

5) իրենց անունից պայմանագրեր կնքել պետական կամ հասարակական կազմակերպությունների հետ:

 

Հոդված 10.Կրոնական միավորումների պարտականությունները

 

1.Կրոնական կազմակերպությունըպարտավոր է.

1) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»  Արցախի Հանրապետության օրենքի պահանջները. ապահովել իր գործունեության, այդ  թվում` ֆինանսական, բարեգործական, հրապարակայնությունը`օրենքով նախատեսված կարգով,

2) չզբաղվել իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակներին հակասող կամ օրենքով արգելված գործունեությամբ, իր գործունեությամբ վնաս չհասցնել անհատի, այդ թվում նաեւ երեխաների ու դեռահասների ազատ,  մտավոր եւ ֆիզիկական զարգացմանը, ընտանիքի ամբողջականությանը, մարդկանց ունեցվածքին կամ ֆինանսներին.

3) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը,

4) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում,

5)  վարել իր հավատացյալների հաշվառումը,

6)  իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչպակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների մատչելիլինելը,

7) իր գործունեության մասին տարեկան տեղեկատվություն տրամադրել Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնին,

8) Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի ներկայացուցիչներին թույլատրել ներկա գտնվելու կազմակերպության ժողովներին,

9) կրոնական թեմաներով գրականություն եւ ծիսական նշանակության առարկաներ արտադրելու կամ ներմուծելու դեպքում մեկական նմուշներ ներկայացնել Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնին,

2. Եթե կրոնական կազմակերպության կանոնադրությունը հակասում է օրենքներին, այդ թվում` նոր ընդունված օրենքներին, ապա կազմակերպությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքների պահանջներին, իսկ մինչ այդ շարունակել գործել օրենքներին համապատասխան:

    3. Սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի օրինական եւ պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում  նրան տրամադրել  իր գործունեության մասին փաստաթղթեր.

    4. Կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաեւ գործունեության դադարեցման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել իրավաբանական անձանց պետական գրանցման մարմնին.

    1) գտնվելու վայրի փոփոխության դեպքում օրենքով սահմանված կարգով կատարել նոր հասցեի գրանցումը.

    2) կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում` առանձնացված ստորաբաժանում ստեղծելու եւ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու եւ հաշվառումից հանելու համար.

    5. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանությունը եւ ըստ նշանակության օգտագործումը:

   6. Կրոնական միավորումները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են  Արցախի Հանրապետության տարածքից դուրս չեն կարող ֆինանսավորվել արտերկրից: Կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել, կուսակցությունների  եւ այլ կազմակերպություններ կողմից  եւ ֆինանսավորել նրանց:

 

Հոդված 11.Դավանափոխությանը հարկադրելը (հոգեորսություն)

 

1. Արցախի Հանրապետության տարածքում արգելվում է դավանափոխությանը հարկադրելը (հոգեորսություն): Որպես դավանափոխությանը հարկադրելը (հոգեորսություն) չի կարող դիտվել սույն օրենքի հոդված 9-ում նշված իրավասությունների սահմանում ծավալված որեւէ գործողություն:

2. Դավանափոխությանը հարկադրել (հոգեորսություն) է համարվում այլ կրոնական կամ դավանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթքցքում`

1) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք.

2) գործադրվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք,

3) ձեւավորում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ,

4) կիրառում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում,

5) անձը հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով, կապի այլ միջոցներով` առանց իր ցանկության կամ խնդրանքի:

 

 

ԳԼՈՒԽ  4

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

 

Հոդված 12. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը

 

1. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Պետությունն անհատույց Հայ Առաքելական Եկեղեցուն է վերադարձնում կրոնական շինությունները, նրանց կից տարածքները եւ այլ ունեցվածքը:

 

Հոդված 13. Պատմական հուշարձանների ու պաշտամունքային գույքի օգտագործումը

 

Հայ Առաքելական Եկեղեցու եւ կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի:

 

Հոդված 14. Դրամական եւ այլ նվիրատվություններ ստանալու կարգը

 

1. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին

կամավոր դրամական եւ այլն վիրատվությունների խնդրանքով, ստանալ եւ տնօրինել դրանք:

2. Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական եւ այլն վիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

 

ԳԼՈՒԽ  5

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 15. Կրոնական միավորման գրանցումը

 

1. Կրոնական միավորումն իրավաբանական անձ է ճանաչվում Արցախի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական միավորումը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին Արցախի Հանրապետության պետական ռեգիստրին պետք է ներկայացվի Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ:

     Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույնօրենքի 7-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր: Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձեւը սահմանում  է Արցախի Հանրապետության  կրոնի  գործերով  պետական  լիազորված  մարմինը:

 

Հոդված 16. Կրոնական կազմակերպության կանոնադրությունը

 

1.Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի եւ գործելու վայրի, դավանական պատկանելության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների եւ գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու,ուսումնական եւ հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային եւ այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաեւ պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ:

 

Հոդված 17. Կրոնական միավորման գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը

 

1. Կրոնական միավորման գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկ ամսյա ժամկետում գրավոր ձեւով հանձնվում է դիմողին:

2. Կրոնական միավորման գրանցումը մերժվում է գործող օրենսդրությանը հակասելու պարագայում:

3. Մերժումը կամ որոշման կայացման՝ սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

4. Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարման հետեւանքով կամ դատարան իորոշմամբ՝ Արցախի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:

 

ԳԼՈՒԽ  6

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Կրոնական միավորումների եւ պետության հարաբերությունները

 

1. Արցախի Հանրապետությունում կրոնական միավորումները անջատված են պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝

1) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելո այս կամ այն կրոնը.

2) չի միջամտում կրոնական միավորումների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է կրոնական միավորումների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը.

3) արգելում է կրոնական միավորման  մասնակցությունը պետական կառավարմանը, եւ կրոնական միավորումների վրա չի դնում որեւէ պետական գործառույթ:

2. Պետությունը չի խոչընդոտում ազգայի եկեղեցու մենաշնորհ հանդիսացող  հետեւյալ առաքելությունների իրագործմանը.

1) ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Արցախի Հանրապետության ողջ տարածքում.

2) վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.

3) կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.

4) նպաստել ժողովրդի հոգեւոր կրթությանը եւ դաստիարակությանը, օրենքով սահմանված կարգով՝ նաեւ պետական կրթական հաստատություններում, որտեղ կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն Հայ Առաքելական Եկեղեցու դավանության հիմքի վրա եւ իրագործվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից համապատասխան որակավորում եւ թույլտվություն ստացած ուսուցիչների ուժերով.

5) գործնականորեն աջակցել ժողովրդի բարոյական կատարելագործմանը.

6) ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն.

7) մշտական հոգեւոր ներկայացուցիչ ունենալ հիվանդանոցներում, զառամյալների եւ հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում (ներառյալ՝ քննչական մեկուսարաններում):

3. Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը:    

 

Հոդված 19. Պետությունը եւ կրոնական միավորումների ֆինանսավորումը

 

1. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական միավորումների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական միավորումների հավատացյալներին ու  սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար

 

Հոդված 20. Կրոնական միավորումները եւ քաղաքացիական պարտականությունները

 

1. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաեւ կրոնական միավորումների հավատացյալների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար

2. Քաղաքացիական պարտականությունների եւ կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով, համապատասխան պետական մարմնի եւ տվյալ կրոնական միավորման փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 21. Խոստովանության գաղտնիությունը

 

1.Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական եւ դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

 

Հոդված 22. Պատմական հուշարձանների պահպանությունը

 

1.Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից:

 

Հոդված 23. Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնը

1. Պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունները կարգավորում է Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմինը, որը՝

1) փորձագիտական եզրակացություն է տալիս կրոնական միավորումները գրանցելու համար, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունների լուծարման

առաջարկով.

2) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն եւ անհրաժեշտ օգնություն ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.

3) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Արցախի Հանրապետության կրոնական կազմակերպությունների միջեւ ծագող հարցերի եւ վեճերի լուծմանը.

4) իրականացնում է հսկողություն կրոնական թեմաներով գրականության եւ ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման եւ վաճառքի նկատմամբ.

5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

2. Պետության եւ  կրոնական միավորումների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության եւ համապատասխան կրոնական միավորումների ղեկավար մարմինների համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ  7

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Կրոնական կազմակերպությունների պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի դրույթների խախտման համար կրոնական միավորումները ենթակա են պատասխանատվության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կրկնակի խախտման դեպքում դատարան նիրավունք ունի Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա վճիռ կայացնել Արցախի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպության լուծարման մասին:

3. Սույն օրենքի պահանջների կրկնակի խախտում թույլտված օտարերկրյա կրոնական կազմակերպության` Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները զրկվում են Արցախի Հանրապետության մուտքի  արտոնագրից:

 

Հոդված 25. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի դրույթների խախտման համար պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով:

2. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված շահույթը որպես եկամուտ ենթակա է բռնագանձման Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

ԳԼՈՒԽ  8

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ՄԱՍ

 

Հոդված 26. Օրենքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-58-Ն օրենքը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                    

ՆԱԽԱԳԱՀ                                                              Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                                                                                                                               

 

 

 

                                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ 

 

                                               ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                            ՕՐԵՆՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի     ՀՕ-17-Ն քրեական  օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 164-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Տարբերակ 1

Հոդված 164. Դավանափոխությանը հակադրելը

    Այլ կրոնական կամ դավանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթքցքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, ձեւավորում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ, կիրառում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում,  անձը հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով, կապի այլ միջոցներով` առանց իր ցանկության կամ խնդրանքի՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից  հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տարբերակ 2

Հոդված 164. Դավանափոխությանը հակադրելը

     Բռնության, խաբեության կամ սպառնալիքի միջոցով դավանափոխությանը հակադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից  հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասում «կրոնական թշնամանք հարուցելուն» բառերը փոխարինել «կրոնական ատելություն բորբոքելուն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

                                                 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Մտքի, խղճի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»   «ԼՂՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԼՂՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  եւ «ԼՂՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը

 

Նոր օրենքի  ընդունումը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքով  սահմանված չէ պետականորեն չգրանցված կրոնական միավորումների (խմբերի) կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, սահմանված չէ փորձագիտական եզրակացության կայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը:

«ԼՂՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  եւ «ԼՂՀ Քրեական օրենսգրքում» բացակայում են «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված իրավախախտումների վերաբերյալ տույժերը:

 

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

 

Արցախի Հանրապետությունում գործող չգրանցված կրոնական խմբերը շարունակում են հավաքներ կազմակերպել, զբաղվել հոգեւոր քարոզչությամբ,  տարածել բազմաթիվ քանակությամբ հոգեւոր գրականոթյուն` գրքերի, բրոշյուրների, տեսահոլովակների, խտասկավառակների տեսքերով:  Խախտելով Արցախի Հանրապետության օրենսդրությունը չգրանցված կրոնական խմբերը սպառնում են Արցախի Հանրապետության պետական եւ հասարակական անվտանգությանը, կարգուկանոնին, քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը, հասարակության մյուս անդամների իրավունքներին եւ ազատություններին:

Խնդիր է առաջացել՝ չգրանցված կրոնական խմբերին տալ կարգավիճակ, սահմանել նրանց իրավունքներն ու պարտականությունները եւ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն համապատասխան մարմինների կողմից:

Գործող օրենքում առկա են դրույթներ, որոնք` կապված օրենսդրության բարեփոխումների հետ, չեն համապատասխանում դրան:

1) Առկա են սահմանումներ, որոնք խրթին են  կամ որոնց ձեւակերպումները տրված չեն կամ լիարժեք չեն (հոգեորսություն, անօրինական կրոնական քարոզչություն), եւ կիրարկման ժամանակ առաջացնում են դժվարություններ.

2)  Բացակայում է կրոնական կազմակերպության լուծարման կարգն ու դեպքերը.

3) Թվարկված են կրոնական կազմակերպությունների իրավունքները, սակայն բացակայում են նրանց պարտականությունները եւ պատասխանատվությունը.

4)  Սահմանված են արգելքներ, սակայն բացակայում են իրավական հետեւանքները.

5)  Բացակայում են վերահսկողության վերաբերող դրույթները:

 

 

3.Տվյալ բնագավառում  իրականացվող  քաղաքականությունը

 

Արցախի Հանրապետության կրոնի գործերով  պետական լիազորված  մարմինը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի կողմից հաստատված ծրագրի համաձայն,  Արցախում գործող կրոնական կազմակերպությունների եւ խմբերի վերաբերյալ  համապատասխան իրազեկման աշխատանքներ են կատարել  Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմակերպել են խորհրդակցություններ Արցախի Հանրապետության բոլոր համայքների ղեկավարների, ոստիկանություն տեղամասային տեսուչների, երիտասարդական եւ հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

4.Նախագծի  մշակման  գործընթացում  ներգրավված  ինստիտուտները  եւ  անձինք

 

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության  աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, Արցախի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդ, ԼՂՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:

 

5.Ակնկալվող արդյունքը

 

Արցախի  Հանրապետությունում  գործող բոլոր կրոնական միավորումների նկատմամբ օրենքի կիրարկումն ապահովելը, անօրինական գործողությունների կանխումը՝  համապատասխան բացատրական աշխատանքների, իրազեկման եւ տույժի միջոցների կիրառմամբ:

 

Անհրաժեշտ է.

 

Կրոնական կազմակերպության սահմանման մեջ հստակեցնել.

 

ա)  դավանանքի էությունը, 

բ) պաշտամունքների, այլ կրոնական ծեսերի ու արարողությունների կատարումը,

գ) սեփական հետեւորդներին իրենց կրոնի ուսուցումն ու կրոնական դաստիարակության իրականացումը:

 

Պահանջներ կրոնական կազմակերպություններին

 

- Անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության ամբողջական բնույթն ու բովանդակի « կրոնական կազմակերպություն» բառերը:

- Գործունեություն ծավալելիս կրոնական կազմակերպությունը պարտավոր է ներկայանալ իր լիարժեք անվանումով:

 

Փորձագիտական եզրակացության հետ կապված խնդիրների կարգավորում

 

ա) դիմում պետական գրանցման մասին,

բ) կրոնական կազմակերպություն ստեղծող առնվազն 100 անձանց ցուցակը`  նշելով քաղաքացիությունը, մշտական բնակության վայրի հասցեն, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը,

գ) կրոնական կազմակերպության կանոնադրությունը,

դ) հիմնադիր ժողովի արձանագրությունը

ե) տեղեկություններ ուսմունքի հիմունքների եւ դրան համապատասխան պրակտիկայի մասին, այդ թվում տվյալ դավանանքի եւ տվյալ կազմակերպության ծագման պատմության, նրա գործունեության ձեւերի ու մեթոդների, ընտանիքի ու ամուսնության եւ կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքի, տվյալ կրոնի հետեւորդների առողջության մասին ունեցած վերաբերմունքի առանձնահատկությունների, կազմակերպության անդամների ու ծառայողների համար նախատեսված քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների սահմանափակումների մասին,

զ) տեղեկություն ստեղծվող կրոնական կազմակերպության մշտական գործող ղեկավար մարմնի հասցեի մասին:

 

Կրոնական կազմակերպությունների պարտկանությունները

 

ա) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին»  Արցախի Հանրապետության  օրենքի պահանջները, ինչպես նաեւ իր գործունեության, այդ թվում` ֆինանսական, բարեգործական հրապարակայնությունը` օրենքով նախատեսված կարգով.

բ) չզբաղվել իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակներին հակասող կամ օրենքով արգելված գործունեությամբ, իր գործունեությամբ վնաս չհասցնել անհատի, այդ թվում նաեւ երեխաների  ու  դեռահասների ազատ մտավոր եւ ֆիզիկական զարգացմանը, ընտանիքի ամբողջականությանը, մարդու սեփականությանը,

գ) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով`  ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը,

դ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում,

ե) վարել իր անդամների հաշվառում,

զ) իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,

է) իր գործունեության մասին տարեկան տեղեկատվություն տրամադրել Արցախի Հանրապետության գործադիր իշխանության կրոնի ոլորտի հանրապետական մարմնին,

ը) Արցախի Հանրապետության  կրոնի գործերով պետական լիազորված մարմնի ներկայացուցիչներին թույլատրել ներկա գտնվելու կազմակերպության ժողովներին:

թ) Եթե կրոնական կազմակերպության կանոնադրությունը հակասում է օրենքներին, այդ թվում` նոր ընդունված օրենքներին, ապա կազմակերպությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքների պահանջներին, իսկ մինչ այդ շարունակել գործել օրենքներին համապատասխան:

 

Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի ներկայացնել իրենց գործունեությանը վերաբերող տեղեկատվություն:  

Տեղեկատվությունը առնվազն պետք է պարունակի`

ա) կազմակերպության (պետական գրանցման, կազմակերպությունների մասնաճյուղերի  հաշվառման) հաշվառման եւ գործունեության հասցեները, (էլեկտրոնային   փոստի հասցեն, կայք էջը), իսկ դրանց փոփոխման դեպքում, փոփոխված տվյալները,

բ) հետեւորդների (անդամների) թվաքանակը,

գ) կազմակերպության ղեկավարի (ղեկավարների) փոփոխության վերաբերյալ տեղեկություն,

դ) այլ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ,

ե) կազմակերպության կրոնական ուսուցման խմբերի գործունեության հասցեները,

զ) իրականացված ծրագրերի (բարեգործական, շինարարական, բժշկական, կրթական) եւ միջոցառումների (տոնակատարություն, ուխտագնացություն, համերգ, ճամբարների կազմակերպում եւ այլն) վերաբերյալ տեղեկություններ,

է) կազմակերպության կողմից կամ նախաձեռնությամբ կառուցված շինությունների

( ժողովարաններ, աղոթատեղիներ, ճաշարաններ, տաճարներ եւ այլն) վերաբերյալ տեղեկություններ:

 

Արգելքներ

 

Կրոնական խմբերին արգելվում է հավաքատեղիներ հիմնել եւ իրականացնել կրոնական քարոզչություն կամ տարածել կրոնական բնույթի քարոզչական նյութեր  խաղահրապարակների, մանկապատանեկան մշակութային  կրթօջախների,  հանրակրթական  դպրոցների, նախադպրոցական հիմնարկների,  հիվանդանոցների, ծերանոցների եւ հասարակական խոցելի այլ խմբերի համար նախատեսված հաստատություններում  կամ  դրանց  մոտակայքում:

Օրենքում առկա սահմանումների լիարժեք տրումը եւ իրավական հետեւանքների համար համարժեք  տույժերի նշանակումը

 

Դավանափոխությանը հարկադրելը (հոգեորսություն)

Դավանափոխությանը հարկադրելը (հոգեորսություն)  է համարվում այլ կրոնական կամ դավանական հայացքներ ունեցող կամ դրանք  չունեցող  քաղաքացիների  նկատմամբ  այն  քարոզչական  ներգործությունը, որի ընթքցքում`

ա) առաջարկվում  կամ  տրամադրվում  է  նյութական  խրախուսանք.

բ) գործադրվում է ֆիզիկական,  բարոյական  կամ  հոգեբանական  ճնշում  կամ հարկադրանք,

գ) ձեւավորում  է անվստահություն  կամ  ատելություն  այլ կրոնական կազմակերպությունների, նրանց  դավանանքի  եւ  գործունեության  նկատմամբ,

դ) կիրառում  է  այլ  անձանց  կամ  կրոնի  նկատմամբ  վիրավորանքների  արտահայտում,

ե) անձը  հետապնդվում  է  իր  բնակարանում, աշխատավայրում, հանգստի  կամ  այլ վայրում, ինչպես  նաեւ  հեռախոսազրույցով, կապի  այլ  միջոցներով`  առանց  իր  ցանկության կամ  խնդրանքի:

Կրոնական քարոզչություն

Կրոնական քարոզչությունը որոշակի կրոնական գաղափարների եւ գիտելիքների (ուսմունքների) տարածումն է (անկախ ձեւից` գիրք, բրոշյուր, էլեկտրոնային կրիչ եւ այլն) դրանցում համոզված հետեւորդի կողմից:

«ԼՂՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  եւ «ԼՂՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարել հաշվի առնելով իրավախախտման  աստիճանը:

 

Կրոնական կազմակերպության լուծարման դեպքերն ու կարգը

 

Կրոնական կազմակերպության կարող է լուծարվել իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով:

Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմինը կարող է կազմակերպությունը լուծարելու պահանջով դիմել դատարան, եթե.

ա) կրոնական կազմակերպության գործունեության հետեւանքով խախտվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաեւ վնաս է հացվել քաղաքացիների առողջությանն կամ բարոյականությանը,

բ) կրոնական կազմակերպության գործունեությունը հանգեցրել է ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի, կամ կյանքի եւ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող մարդկանց կրոնական դրդապատճառներով բժշկական օգնությունից հրաժարման,

գ) պարտադիր կրթությանը հակադրվելը,

դ) կրոնական կազմակերպության գործունեությունը հանգեցրել է կազմակերպության անդամների (հետեւորդների) եւ այլ անձանց իրենց գույքից հրաժարում հօգուտ կրոնական կազմակերպության,

ե) կրոնական կազմակերպության գործունեությունն առաջացրել է քաղաքացիների հրաժարում օրենքով սահմանված քաղաքացիական պարտականությունների կատարումից:

 

Հիմնավորենք, թե ինչո՞ւ պետք է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ մտցվեն եւ առնվազն 3 (երեք )տարվա  փորձաշրջան սահմանվի:

 

1. Ենթադրենք Արցախի Հանրապետություն  է «ներմուծվել» մի կրոնական խումբ, որը կարճ ժամանակում իր շուրջն է համախմբել 100 անդամ եւ օրենքով սահմանված կարգով  ԱՀ արդարադատության պետռեգիստրին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, արդյո՞ք նման խումբը պետք է անմիջապես պետական գրանցում ստանա, քանի դեռ հայտնի չէ նրանց գործունեության իրական նպատակը, հովանավորողները եւ ֆինանսավորողները, արտաքին կապերը եւ այլն: 

 

2. Բերենք նաեւ «Եհավայի վկաների» օրինակը:

Պարոն Սարգիս Ավանեսյանը՝ «Եհովայի Վկաներ» կրոնական խմբի նախագահը,  2009թ. փետրվարի 10-ին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին է ներկայացրել դիմում, որտեղ մասնավորապես նշված է. «Չնայած այն հանգամանքին, որ Եհովայի վկաները ազատորեն չեն կարողացել իրականացնել իրենց երկրպագությունը Խորհրդային Միության կարգերի օրոք, սակայն ԼՂՀ-ում նրանք միահամուռ երկրպագություն են իրականացնում 1993թ.-ից ի վեր»: Օրինական հարց է ծագում` ինչո՞վ էին զբաղված Եհովայի վկաները, երբ  1993թ.-ին ԼՂՀ-ն պատերազմում էր Ադրբեջանի դեմ,  երբ ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1992թ.օգոստոսի 12-ին հրամանագրով ԼՂՀ-ում մտցված էր ռազմական դրություն,  երբ 1992թ. նոյեմբերին ԼՂՀ ՊՊԿ-ի որոշմամբ արգելված էր կրոնական կազմակերպությունների գործունեությունը, երբ 1994թ. հուլիսի 19-ին ԼՂՀ ԳԽ հրամանագիր էր ստորագրել. «Անօրեն կրոնական գործունեության եւ կրոնական ծեսերի կատարման պատրվակով քաղաքացիների անձի ու իրավունքների հանդեպ ոտնձգությունների համար քրեական եւ վարչական պատասխանատվությունն ուժեղացնելու մասին»:

     Ստացվում է, որ Ս. Ավանեսյանը հաստատել է այն իրողությունը, որ «Եհովայի վկաները» սկսած 1993թ. ԼՂՀ-ում իրականացրել են անօրեն, հակապետական գործողություններ:

    1997թ. մարտին ԼՂՀ ԱԺ-ն ընդունել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»  օրենք, որտեղ հստակ նշված է եղել Արցախում գործող կրոնական կազմակերպությունների իրավունքների եւ պարտականությունների մասին: Նշված ժամանակ ԼՂՀ ԱԺ լիազորված էր մեկնաբանելու իր իսկ կողմից ընդունված օրենքները:

    2009թ. հունվարի 9-ից ուժի մեջ է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ նոր օրենքը, որի հոդվածների մեկնաբանության խնդրանքով դեռ ոչ մի կրոնական կազմակերպություն կամ անհատ չի դիմել ԼՂՀ Սահմանադրական դատարանի լիազորություններով օժտված ԼՂՀ Գերագույն դատարանին, ուստի ԼՂՀ ԱԺ մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի կողմից ՀՀ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության իրավաբան Լյովա Մարգարյանին տրված  մեկնաբանությունը հոգեւորսության (դավանաորսության) վերաբերյալ մնում է ուժի մեջ:

Փաստորեն. «Եհովայի վկաներ» կրոնական համայնքը 1993թ.-ից  ի վեր գործել է Արցախում, խախտելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», «Ռազմական դրության մասին» ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Գերագույն Խորհրդի եւ ԼՂՀ ՊՊԿ որոշումները, իսկ 2009թ. հունվարի 9-ից ի վեր խախտել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ նոր օրենքը:

     Արցախի Հանրապետությունում գործող մյուս կրոնական խմբերը՝ «ԼՂՀ  Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների   «Արթնության Կրակ» եկեղեցի», « Ավետարանական քրիստոնյա բապտիստներ», «Աստծո ժողովուրդ», «Փրկության խոսք», «Ռեմա», «Ագապե», «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»  եւ մի քանի «տնային եկեղեցիներ» խախտելով Արցախում գործող օրենքները՝ դրամական միջոցներ են ստանում արտերկրի մայր կազմակերպություններից եւ հովանավորներից,  կազմակերպում են անօրեն կրոնական հավաքներ, տարածում են կրոնական գրականություն, զբաղվում են հոգեւոր քարոզչությամբ եւ հոգեորսությամբ:

Կրոնական խմբերի կողմից կատարված օրինախախտման բազմաթիվ դեպքեր կան արձանագրված  իրավապահ մարմինների կողմից:

    Նոր կրոնական շարժումներին պատկանող կրոնական միավորումների գրանցումն իրականացվում է ԱՀ օրենսդրությամբ նախատեսված` նրանց սոցիալական ադապտացման ժամկետը լրանալուց հետո: