Միջազգային պայմանագրերի մասին

 

Ն-1-02/15,ԱԺ-011-16,26.03.2020թ.,ԱՀ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման և կասեցման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) միջազգային պայմանագիր` Արցախի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից.

2) արցախյան կողմ՝ Արցախի Հանրապետություն՝ ի դեմս Արցախի Հանրապետության Նախագահի (այսուհետ՝ Հանրապետության Նախագահ), նախարարությունների, այլ պետական մարմինների, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով օժտված են միջազգային պայմանագիր կնքելու լիազորությամբ.

3) պայմանավորվող մյուս կողմ (կողմեր)՝ օտարերկրյա պետություն (պետություններ) կամ միջազգային կազմակերպություն (կազմակերպություններ), ինչպես նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, բարեգործական կամ ֆինանսական, տնտեսական կամ տեխնիկական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորում (կազմավորումներ), որի (որոնց) հետ Արցախի Հանրապետությունը նախատեսում է հաստատել միջազգային պայմանագրային հարաբերություններ.

4) իրավասու մարմին` սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման, դրա վավերացման կամ հաստատման, միջազգային պայմանագրի կատարման, փոփոխման, գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարելու առաջարկությամբ Հանրապետության Նախագահին դիմելու` օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմին.

5) միջազգային պայմանագրի կնքում՝ սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման և ստորագրման գործընթաց.

6) ներպետական համաձայնեցում՝ իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացում.

7) փոխհամաձայնեցում՝ պայմանավորվող մյուս կողմի «կողմերի» հետ միջազգային պայմանագրի ստորագրման ենթակա տեքստի վերաբերյալ համաձայնության ձեռքբերում.

8) նախաստորագրում` միջազգային պայմանագրի յուրաքանչյուր էջին ստորագրող պաշտոնատար անձի անվանատառերի նշադրման միջոցով միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման եղանակ.

9) լիազորագիր՝ միջազգային պայմանագրին առնչվող՝ սույն օրենքով նախատեսված գործողություններ իրականացնելու իրավունք վերապահող պատշաճորեն ձևակերպված փաստաթուղթ.

10) վավերացում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու միջոցով միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.

11) հաստատում` Հանրապետության Նախագահի կողմից հրամանագիր ստորագրելու միջոցով միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.

12) վերապահում՝ միջազգային պայմանագրի ստորագրման, վավերացման (դրան միանալու), հաստատման ժամանակ պայմանագրի կողմի արած միակողմանի հայտարարություն, որի միջոցով բացառվում, փոփոխվում կամ պարզաբանվում են պայմանագրի կամ դրա որոշակի դրույթների՝ տվյալ պայմանագրի կողմի համար կիրառելիությունը և (կամ) դրա առանձնահատկությունները.

13) չեղարկում՝ միջազգային պայմանագրի ստորագրումից հետո մինչև միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Արցախի Հանրապետության՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու պատշաճորեն ձևակերպված կամաարտահայտություն.

14) բազմակողմ միջազգային պայմանագիր՝ միջազգային պայմանագրի ինքնուրույն կողմ հանդես եկող երկուսից ավելի սուբյեկտների միջև միջազգային պայմանագիր.

15) վարկային միջազգային պայմանագիր՝ Արցախի Հանրապետության կողմից վարկ, փոխառություն, երաշխիք ստանալու կամ տրամադրելու մասին միջազգային պայմանագիր.

16) դրամաշնորհային միջազգային պայմանագիր՝ Արցախի Հանրապետության կողմից մարդասիրական, բարեգործական օգնություն, անհատույց ֆինանսական, գույքային կամ տեխնիկական աջակցություն ստանալու կամ տրամադրելու մասին միջազգային պայմանագիր.

17) քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր՝ միջպետական հարաբերությունների հիմնադրույթներ, միջազգային համընդհանուր կամ տարածաշրջանային համագործակցության հիմունքներ սահմանող, Հանրապետության Նախագահի ծրագրից բխող կամ Հանրապետության Նախագահի որոշած քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում համագործակցություն նախատեսող միջազգային պայմանագիր.

18) ռազմական բնույթի միջազգային պայմանագիր՝ ռազմական համագործակցության, հավաքական անվտանգության հարցեր կարգավորող, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցություն, ռազմական մատակարարումներ, ռազմական բնույթի այլ հարաբերություններ նախատեսող միջազգային պայմանագիր.

19) ավանդապահ՝ պետություն, միջազգային կազմակերպություն կամ միջազգային կազմակերպության համապատասխան իրավասություններ ունեցող մարմին, որին ի պահ է հանձնվում միջազգային պայմանագրի բնօրինակը, և որն այդ միջազգային պայմանագրի առնչությամբ իրականացնում է 1969 թվականի` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով նախատեսված գործառույթներ:

 

Հոդված 3.

Միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրությունը

1. Միջազգային պայմանագրի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման և գործողության երկարաձգման և կասեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, 1969 թվականի` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով, Արցախի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով, սույն օրենքով և այլ օրենքներով։

2. Միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է։

3. Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և Արցախի Հանրապետության օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

Հոդված 4.

Միջազգային պայմանագրի կնքման առաջարկությունը

1. Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը Հանրապետության Նախագահին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանում է  Արցախի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն

 

Հոդված 5.

Միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումը

1. Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում դրա տեքստը և հայերեն թարգմանությունը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում:

2. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Արցախի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։

3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:

4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։

5. Շահագրգիռ մարմին(ներ)ը տրամադրում է(են) եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի՝ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի մասին:

6. Միջազգային պայմանագրերի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի դրույթները պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները շոշափող հարցերին և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու դեպքում իրավասու մարմինը պետք է ապահովի նաև շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների եզրակացությունների և առաջարկությունների ստացումը, այդ թվում նաև միջազգային պայմանագրով նախատեսվող գույքային պարտավորությունների մասին։

7. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացությունները իրավասու մարմին են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագիծը կամ բազմակողմ միջազգային պայմանագիրն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Իրավասու մարմինը սույն հոդվածի 2-6-րդ մասերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, միջազգային պայմանագրի լրամշակված նախագծի հայերեն և օտար լեզվով տեքստերը և ստացված առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ փոխհամաձայնեցման նպատակով:

 

Հոդված 6.

 Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումը

1. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում արցախյան կողմի և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև հարաբերություններն իրականացվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով և համակարգմամբ:

2. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացվում է միջազգային պայմանագրի նախագծի նախաստորագրման, փոխհամաձայնեցման մասին համատեղ այլ փաստաթուղթ ստորագրելու կամ ընդունելու, դիվանագիտական ուղիներով տեքստին համաձայն լինելու մասին ծանուցումներ փոխանակելու կամ պայմանագրի կողմերի միջև ցանկացած այլ համաձայնեցված միջոցով:

 

Հոդված 7.

Միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությունը

1. Միջազգային պայմանագրի փոխհամաձայնեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերյալ պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ կցելով՝

1) միջազգային պայմանագրի նախագիծը՝ հայերենով.

2) միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորումը.

3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության և Արցախի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին.

4) միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը հավաստող փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթը և տեղեկատվություն նախագծի փոխհամաձայնեցման մասին.

5) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած միջազգային պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:

 

Հոդված 8.

Միջազգային պայմանագրի ստորագրումը, ստորագրման լիազորությունը

1. Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն ունեն Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Արցախի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։

2. Այլ պաշտոնատար անձինք միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել հատուկ լիազորություններ ունենալու դեպքում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշմամբ տրված հանձնարարականի հիման վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագիր տրամադրում է Հանրապետության  Նախագահը կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9.

Միջազգային պայմանագրի լեզուն

1. Օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը կնքվում է հայերենով և համաձայնեցված օտար լեզուներով:

2. Միջազգային կազմակերպությունների հետ Արցախի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրերը կնքվում են հայերենով և (կամ) համաձայնեցված օտար լեզուներով:

3. Բազմակողմ միջազգային պայմանագրերը կնքվում են պայմանավորվող մյուս կողմերի հետ համաձայնեցված լեզուներով:

4. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստում կարող են գործածվել արաբական և հռոմեական թվանշաններ, լատինատառ համարակալումներ, լատիներեն արտահայտություններ, հապավումներ և միջազգային իրավունքի հասկացություններ։

5. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանությունն ապահովում է իրավասու մարմինը՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով։

6. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստի պաշտոնական հաստատումն իրականացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ իրավասու մարմնի տրամադրած թարգմանության հիման վրա՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով։

 

 

 

ԳԼՈՒԽ 3

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ,

ՉԵՂԱՐԿՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

 

Հոդված 10.

Միջազգային պայմանագրի վավերացումը և հաստատումը

1. Սույն օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելու միջոցով։

2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի ներկայացմամբ  վավերացնում է այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Արցախի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Արցախի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

3. Հանրապետության Նախագահը հաստատում է այն միջազգային պայմանագրերը, որոնք սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա չեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը։

 

Հոդված 11.

Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմինն ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը.

1) միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակի սահմանված կարգով հաստատված պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում օտար լեզվով բնօրինակի՝ ավանդապահի հաստատած պատճենը և դրա պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանությունը.

2) միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը.

3) տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ.

4) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին.

5) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին.

6) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրով Արցախի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին.

7) շահագրգիռ մարմնի եզրակացությունը միջազգային պայմանագրով Արցախի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին.

8) վավերացման ենթակա միջազգային պայմանագրի դեպքում այն Արցախի Հանրապետության Գերագույն դատարանում և Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը.

9) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:

2. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացություններն իրավասու մարմին են ներկայացնում իրավասու մարմնի համապատասխան հարցումն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 12.

Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու)

և հաստատման ընթացակարգերը

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը կամ Հանրապետության Նախագահի՝ միջազգային պայմանագիրը հաստատելու մասին հրամանագրի նախագիծը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է Հանրապետության Նախագահին:

2. Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանն  է ներկայացնում օրենքով սահմանված կարգով:

3. Նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը  Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 142-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

 

Հոդված 13.

Միջազգային պայմանագրի վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը

1. Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում,  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կազմում է վավերագիր և ներկայացնում Հանրապետության Նախագահին՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի հետ միաժամանակ այն ստորագրելու նպատակով։

2. Հանրապետության Նախագահի աշխատակազմը միջազգային պայմանագրի ստորագրված վավերագիրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է վերադարձնում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

3.  Միջազգային պայմանագրի վավերագրի ձևը հաստատում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

4. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կամ միջազգային կազմակերպությունում ընդունված պրակտիկայի համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ստորագրում է վավերացված միջազգային պայմանագրին միանալը հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 14.

Միջազգային պայմանագրի չեղարկումը

1. Մինչև միջազգային պայմանագրի վավերացնելը կամ հաստատելը Արցախի Հանրապետությունը կարող է չեղարկել ստորագրված միջազգային պայմանագիրը՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու և այդ միջազգային պայմանագիրն իր համար պարտադիր դարձնող վավերացման կամ հաստատման ընթացակարգերը չկատարելու իր կամաարտահայտության միջոցով։

2. Միջազգային պայմանագրի չեղարկման մասին Կառավարության որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարություն է ներկայացնում իրավասու մարմինը՝ կցելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի չեղարկման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 4

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ

ՓՈՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 15.

Վարկային և դրամաշնորհային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետը երկարաձգելու և փոփոխելու ընթացակարգերը

1. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու ընթացակարգերի իրականացման համար իրավասու մարմինը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

2. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացվում են իրավասու մարմնի առաջարկությամբ իրավասու մարմնին և սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված մարմիններին ուղղված՝ Հանրապետության Նախագահի  հանձնարարականով` դրանով սահմանված ժամկետներում։

3. Եթե վարկային կամ դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար դրանով նախատեսված է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող իրավաբանական եզրակացության տրամադրում, ապա իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պայմանագրով սահմանված ձևով իրավաբանական եզրակացությունը հայերեն և պայմանագրի կնքման օտար լեզվով։

4. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման և փոփոխությունների մասին պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով, եթե վարկեր և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների հետ կնքված այլ պայմանագրերով կամ դրանց անդամակցությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության կողմից պարտադիր ճանաչված այդ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերով, կանոնակարգային և ընթացակարգային նորմերով և դրույթներով այլ բան նախատեսված չէ։

5. Պայմանավորվող մյուս կողմի հետ վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացնում է իրավասու մարմինը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի նպատակներով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում օրենքով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնությունները, Արցախի Հանրապետության կողմից համաֆինանսավորվող մատակարարումները, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, պետությունների, կազմակերպությունների հետ կնքված վարկեր և դրամաշնորհներ տրամադրելու մասին վավերացված միջազգային պայմանագրերով Արցախի Հանրապետության ստանձնած ընդհանուր (շրջանակային) պարտավորությունների շրջանակներում ստանձնվող և դրանք չգերազանցող ֆինանսական պարտավորությունները, բնաիրային պարտավորությունները:

7. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու է պետական կառավարման համակարգի շահառու մարմինը (մարմինները), որը (որոնք) իրականացնում է (են) սույն օրենքի 17-րդ հոդվածով իրավասու մարմնին վերապահված լիազորությունները:

 

 

ԳԼՈՒԽ 5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 16.

Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը

1. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից։

 

Հոդված 17.

Միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

1. Ուժի մեջ մտած Արցախի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։

2. Միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը միջազգային պայմանագրի վավերացվելուց կամ հաստատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, 45 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու այլ մարմինների հետ համաձայնեցմամբ Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացնում միջազգային պայմանագրի կատարման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց կամ նման ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք։

3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է միջազգային պայմանագրի կատարմանը և իրավունք ունի միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմիններից ստանալու տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ։

4. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:

5. Միջազգային պայմանագրի կատարման ընթացքում իրավասու մարմինը պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն:

6.  Պետական այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ իրավաբանական անձանց՝ միջազգային պայմանագրի կատարմանը ներգրավելու անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը տեղեկացնում է նրանց միջազգային պայմանագրի կատարման հետ կապված իրավունքների և պարտականությունների, նրանց առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ և ապահովում նրանց պատշաճ մասնակցությունը։

 

Հոդված 18.

Միջազգային պայմանագրի տեքստում ուղղումներ կատարելը

և մեկնաբանելը

1. Միջազգային պայմանագրում պայմանագրի առարկային և նպատակներին չառնչվող տեխնիկական բնույթի ուղղումները կատարվում են պայմանագրի կողմերի միջև համաձայնեցված կարգով և եղանակով։

2. Միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից և նպատակներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համապատասխան և իրականացվում է միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով սահմանված կարգով։

3. Ուղղման և մեկնաբանման աշխատանքներին արցախյան կողմից ներգրավվում են իրավասու մարմինը և  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

4. Միջազգային պայմանագրի պաշտոնապես հաստատված հայերեն տեքստում ուղղումը կատարվում է իրավասու մարմնի և  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ՝ տեղեկացնելով պայմանավորվող մյուս կողմին (կողմերին)։

 

 

ԳԼՈՒԽ 6

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

 

Հոդված 19.

Միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը

1. Միջազգային պայմանագրում փոփոխությունները կատարվում և ուժի մեջ են մտնում պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե փոփոխող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք հիմքեր կառաջացնեն սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու համար սահմանված այլ ընթացակարգեր կիրառելու համար։

 

Հոդված 20.

Միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումը

1. Միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է այդ պայմանագրով սահմանված կարգով։

2. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված չէ դրա գործողության ժամկետի երկարաձգման մասին դրույթ, ապա միջազգային պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ, որի կնքման և ուժի մեջ մտնելու վրա տարածվում են սույն օրենքով սահմանված ընթացակարգերը։

 

Հոդված 21.

Միջազգային պայմանագրի գործողության կասեցումը և պայմանագրի չեղյալ հայտարարումը

1. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ դրա գործողության կասեցման հիմնավորված առաջարկությունը Հանրապետության Նախագահին ներկայացնում է իրավասու մարմինը՝ կցելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը, կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ կցելով իրավասու մարմնի՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման նպատակահարմարության մասին եզրակացությունը։

2. Միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման ընթացակարգերը ձեռնարկելու մասին Հանրապետության Նախագահի հանձնարարականն ստանալով՝ հանձնարարականում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության և պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում հաստատված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ վավերացված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը՝ կցելով պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին հիմնավորումը և  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը։

3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրավական հետևանքների վերաբերյալ։

4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ։

5. Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինները ներկայացնում են եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրենց իրավասություններին առնչվող հնարավոր հետևանքների վերաբերյալ։

6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններն իրավասու մարմնին միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են հարցումն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Իրավասու մարմինը, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ստացված եզրակացություններն ամփոփելով, 5 աշխատանքային օրվա ընթացքում  միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնում է համապատասխանաբար Կառավարություն կամ Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

8. Միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին ծանուցում է երկկողմ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

9. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրի դրույթները մինչև դրա կասեցման մասին իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը:

10. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին իրավական ակտի ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերն ապահովում է իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:

11. Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները, եթե տվյալ կամ վերաբերելի այլ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

12. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված է, որ այն չեղյալ հայտարարելուց (գործողությունը դադարեցնելուց) հետո շարունակում են գործել տվյալ միջազգային պայմանագրի կողմերի որոշակի իրավունքներն ու պարտավորությունները, ապա այդ իրավունքներն ու պարտավորությունները գործում են մինչև միջազգային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում դրանց դադարելը:

 

 

ԳԼՈՒԽ 7

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՀԸ

 

Հոդված 22.

Միջազգային պայմանագրի հրապարակման կարգը

1. Միջազգային պայմանագիրը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա վավերացման մասին օրենքի կամ հաստատման մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հետ միաժամանակ:

2. Միջազգային պայմանագրի էլեկտրոնային տեքստը պաշտոնապես հրապարակվում է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում՝  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով։

3. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնական հրապարակումը՝ միջազգային պայմանագրի նախագիծը կամ ստորագրված տեքստը կարող է հրապարակվել պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև իրավասու մարմնի՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված որոշմամբ։

 

Հոդված 23.

Միջազգային պայմանագրի ավանդապահի գործառույթները

1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները։

2. Միջազգային պայմանագրի բնօրինակը, բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի հաստատած բնօրինակի պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական հաստատված թարգմանության տեքստը պահվում են  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում):

3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վարում է միջազգային պայմանագրերի հաշվառման միասնական գրանցամատյան, որում պարունակվում են միջազգային պայմանագրին առնչվող տեղեկատվական տվյալներ։

4. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը, պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, գրանցման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն:

5. Միջազգային պայմանագրի պահպանման և հաշվառման միասնական գրանցամատյանի վարման կարգը և ավանդապահի գործառույթները սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

 

 

ԳԼՈՒԽ 8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 2014 թվականի մարտի 26-ի ՀO-15-Ն oրենքը:

 

Հոդված 25.

Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ընդունումն սկսված միջազգային պայմանագրերի հետ կապված ընթացակարգերը չեն վերսկսվում, և այդ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները։

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ընթացակարգը և սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված կարգը։

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 22-րդ հոդվածի 2-րդ և 23-րդ հոդվածի 5-րդ մասերում նշված կարգերը։

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը սահմանում է սույն օրենքի    9-րդ հոդվածի 5-րդ մասով նշված կարգը։

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

          ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

        ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-204 օրենքի 10-րդ հոդվածի   «Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։

 

Հոդված 2Օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «միջպետական» բառը փոխարինել «վավերացված միջազգային» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետում «միջպետական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-81 օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «միջկառավարական համաձայնագրերի ու» բառերը փոխարինել «միջազգային» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ` Օրենք)  12-րդ հոդվածի 3-րդ մասում «միջգերատեսչական կամ միջկառավարական» բառերը փոխարինել «միջազգային» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի «և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների» բառերը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

                                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

 

 

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

   ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-278 օրենքի 3-րդ հոդվածում «միջազգային պայմանագրերով սահմանված» բառերից առաջ լրացնել «վավերացրած» բառը:

 

Հոդված 2.  Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» 2001 թվականի օգոստոսի 24-ի ՀՕ-160 օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թափոնների մասին» 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի  3-րդ հոդվածում «Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի «ժզ» կետից հանել «միջգերատեսչական» բառը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2003 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-70 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում «համաձայնագրերին» բառը փոխարինել «պայմանագրերին» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փախստականների մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-80 օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-36 օրենքի 27-րդ հոդվածը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2003 թվականի փետրվարի 26-ի ՀՕ-40 օրենքի 17-րդ հոդվածի առաջին պարբերությունում «միջպետական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

                                                                                                  

 

 

 

 

                                                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2003 թվականի հունիսի 18-ի ՀՕ-59 օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

 Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում և 28-րդ հոդվածում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» 2011 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-59-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

Հոդված 2.  Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների» բառերը։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2015 թվականի փետրվարի 26-ի ՀՕ-7-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։

 

 Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «միջպետական համաձայնագրերին» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերին» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերում, 55-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «միջպետական համաձայնագիր» բառերը փոխարինել «միջազգային պայմանագիր» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 2008 թվականի մայիսի 14-ի ՀՕ-28 օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1997 թվականի հոկտեմբերի 14-ի ՀՕ-2 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Կրթության մասին» 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի երկրորդ պարբերության «միջպետական, միջկառավարական համաձայնագրերով» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի մայիսի 22-ի ՀՕ-13 օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «և միջպետական» բառերը։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ