Ն1-02/11,ԱԺ-011-12,12.03.2020թ.,ԱԱԵ-011
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 8-րդ կետի «ժա» ենթակետում ««Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ծրագրի նախագիծը ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողով՝ ծրագրի գործադրմանը նախորդող նիստին::
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) ա ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սույն օրենքով սահմանված կարգով քննարկում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը,».
2) «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քննարկում է պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետում «հաստատմանը» բառը փոխարինել «քննարկմանը» բառով:
Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ