Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Ն-1-02/18, ԱԺ-011-19,29.04.2020թ.,ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 249-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1)  1-ին պարբերության`

ա. 1-ին նախադասությունում «գրավատուին» բառը փոխարինել «գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են)» բառերով.

բ. 2-րդ նախադասությունում «Գրավատուն» բառը փոխարինել «Գրավատուն (պարտապանը)» բառերով.

գ. 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը:».

2) 2-րդ և 3-րդ պարբերություններում «պարտապանին» բառը փոխարինել «գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  192-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 192. Վճարման կարգադրությունը վերացնելը

1. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե`

1) պարտապանի կողմից դիմումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացվել է առարկություն.

2)  պարտապանը կատարել է վճարման պահանջը.

3) անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը:

2. Վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու որոշմամբ առաջին ատյանի դատարանը դիմողին պարզաբանում է իր պահանջները ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքի մասին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ