Քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

Ն-1-02/16,ԱԺ-011-17,27.03.2020թ., ՊԻ-011

ՆԱԽԱԳԻԾ

 

 

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 118-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 118.

Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը».

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 111-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 323.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 323.1-ին հոդվածով.

«Հոդված 323.1. Խոշտանգումը

1. Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

2) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ.

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ.

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.

5) առանձին դաժանությամբ.

6) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ.

7) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 366-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 366.

Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը».

2) 1-ին մասի «հետաքննություն կատարող անձի կողմից» բառերը փոխարինել «հետաքննության մարմնի կողմից բռնություն կամ» բառերով, իսկ «վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք» բառերը՝ «դատավարությանը մասնակցող անձանց ցուցմունք կամ բացատրություն» բառերով, ինչպես նաև նույն մասի երկրորդ պարբերության՝ սանկցիայի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նույն արարքը, որը զուգորդվել է խոշտանգմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

2) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ.

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ.

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.

5) առանձին դաժանությամբ.

6) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ.

7) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                         

                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

                                                                                                                     ՆԱԽԱԳԻԾ

 

 

   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

      ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

       ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2008 թվականի  դեկտեմբերի 17-ի Քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածից հանել «118-րդ հոդվածի 1-ին մասովբառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածում՝

  1. 4-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
  2.  լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Խոշտանգումից տուժած անձի կրած վնասի փոխհատուցման բովանդակությունը, կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 163-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «պատկանող» բառից հետո լրացնել «նյութական կամ» բառերը, իսկ «անձնական» բառից հետո՝ «գույքային կամ» բառերը.

 

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անձը, իսկ նրա մահվան կամ սահմանափակ գործունակության կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և դավանանքի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորումների ազատության իրավունքը.

8) դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:».

3) 4-րդ մասում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1094-րդ հոդվածում՝

1) վերնագրում և 1-ին մասում «Կոնվենցիոն» բառը փոխարինել «Հիմնարար» բառով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Եթե սույն օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում.

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:».

4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Արցախի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը։

 

Հոդված 4. Օրենսգրքի 62-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին պարագրաֆով.

 

«§3.1.  ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(REDRESS)

Հոդված 1094.1.

Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման հասկացությունը, բովանդակությունը, կարգն ու պայմանները

1. Սույն օրենսգրքի իմաստով՝ խոշտանգումից տուժած է համարվում անձը, որին պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:

2. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը:

3. Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ սահմանափակ գործունակության կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:

5. Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 323.1-ին հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Քրեական օրենսգրքի 323.1-ին հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Արցախի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խոշտանգումից տուժած անձը կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:

6. Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:

7. Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Արցախի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած փոխհատուցման չափով։

8. Սույն հոդվածով նախատեսված փոխհատուցման տարրերից յուրաքանչյուրով խոշտանգումից տուժած անձը կարող է խոշտանգման յուրաքանչյուր փաստով պատճառված վնասների հատուցում ստանալ միայն մեկ անգամ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                        

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի              22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.

«զ.1) հայցվորները՝ Քաղաքացիական օրենսգրքի 1094.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 15-ի
ՀՕ-223 օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 10-րդ կետում «փոխադրամիջոց:» բառը և կետադրական նշանը փոխարինել «փոխադրամիջոց.» բառով և կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խոշտանգումից տուժած անձանց՝ Քաղաքացիական օրենսգրքի 1094.1-ին հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

      ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

       ՕՐԵՆՔԸ

 

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1998 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-35 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Խոշտանգումից տուժած անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը

Խոշտանգումից տուժած անձինք  բժշկական օգնություն և սպասարկում ստանում են անվճար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ