«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ն-1-02/12,ԱԺ-011-13,23.03.2020թ.,ՊԻ-011                                                                                                                                                                                                                        

 ՆԱԽԱԳԻԾ  

 

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը:

Հոդված 2.  1-ին հոդվածում՝

1) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Արցախի Հանրապետության դատարանների դատական ակտերին և վարչական մարմինների անբողոքարկելի վարչական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

 «Սույն օրենքը սահմանում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխին համապատասխան հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «դատական» բառը.

2) 1-ին մասի «դ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետ.

«ե) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող մարմինները

 1. Արցախի Հանրապետությունում հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն):

2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով և սույն օրենքով:»:

 Հոդված 5. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.1.

Հարկադիր կատարման մասին օրենսդրությունը

1. Հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Հարկադիր կատարման հարցերով միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը: Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

  1. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումն է:»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կազմվել է վարչական ակտը» բառերը:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կատարողական թերթ» բառերից հետո լրացնել «կամ վարչական մարմնից անբողոքարկելի վարչական ակտ» բառերը:

 Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

        «Հոդված 31.1.

Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:»:

 Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. «ը» կետում՝

ա. հանել «դատական ակտերի» բառերը.

բ. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ»  կետ.

«թ) դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ հայց։»։

 Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանակությամբ «ա¹» կետով.

«ա¹) դիմել է անբողոքարկելի վարչական ակտ ներկայացրած մարմին՝ այն պարզաբանելու համար.»:

  Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին.».

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե¹» և «ե²» կետեր.

«ե¹) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը

 ե²) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.».

  1. «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) օրենքով սահմանված այլ դեպքերում պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:».

  1. 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) կամ անբողոքարկելի վարչական ակտը վարչական մարմնին վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը կամ անբողոքարկելի վարչական ակտը նոր կատարման ներկայացնելու համար:»:

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.».

2) «ժ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա-ժդ» կետեր.

«ժա) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

ժբ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

ժգ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

ժդ) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»:

 

Հոդված 14. Oրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտով» բառերը:

 Հոդված 15. Oրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ»  կետ.

«դ) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:»:      

Հոդված 16. Oրենքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը:»:

Հոդված 17. Oրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների՝

1) 3-րդ մասերում «և կատարողական թերթի» բառերը փոխարինել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերով.

2) 4-րդ մասերում «որոշումը» բառից հետո լրացնել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի պատճենը» բառերով:

Հոդված 18. Օրենքի 53¹-ին հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթին համապատասխան» բառերը փոխարինել «կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա» բառերով

Հոդված 19. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «Կատարողական թերթի (թերթերիբառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերը.

Հոդված 20. Օրենքի 60-րդ հոդվածում «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ» բառերը:

Հոդված 21. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «դատական կարգով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

     «6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «ժա-ժգ» կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:».

3) 7-րդ մասում՝

     ա. 1-ին պարբերությունից հանել «դատական ակտերի» բառերը.

     բ. 2-րդ և 3-րդ պարբերությունների «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով:

    Հոդված 22. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում  «կատարողական թերթերի» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը:

   Հոդված 23. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական» բառերը:

   Հոդված 24. Օրենքի 73-րդ հոդվածի՝

1) վերնագրում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ենթակա ակտը» բառերով.

2) 1-ին մասում «կատարողական թերթով» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ենթակա ակտով» բառերով:

    Հոդված 25. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետում, 7-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում, 28-րդ հոդվածում, 29-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 43-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածում, 53¹-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերությունում, 58-րդ հոդվածի 4-րդ մասում, 68-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում, 69-րդ հոդվածի 3-րդ մասում «կատարողական թերթ» բառերից հետո՝ համապատասխան հոլովաձևերով, լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով:

   Հոդված 26. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետից, 10-րդ հոդվածի 2.1-ին մասի «քաղաքացիական օրենսգրքով» բառերից առաջ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

  Հոդված 27.  Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 2-րդ հոդվածի «ա» կետի, 10-րդ հոդվածի 2.1-ին մասի «քաղաքացիական օրենսգրքով» բառերից առաջ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածների, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

   Հոդված 28.  Անցումային և եզրափակիչ դրույթներ

   1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի «ժգ» կետը չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ

ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-31-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածի 2-րդ մասում «` օրենքով սահմանված այլ եղանակներով» բառերը փոխարինել «հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «6 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով.

Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 88.

 Դրամական պահանջների կատարման կարգը

1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն), բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները:

4. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

6. Եթե վարչական մարմինը մինչև դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել կամ տարաժամկետել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտը:

7. Գրությունը ստորագրում և կնիքով (առկայության դեպքում) հաստատում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:»:

Հոդված 5.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտերը կարող են ներկայացվել հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ժամկետում:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                                                                                

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված  1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  3. Օրենսգրքի 27-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

    Հոդված  4. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարանի ստացված, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է դատարանը` Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված, սակայն դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված՝ վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու վերաբերյալ հայցադիմումները վերադարձվում են վարչական մարմին:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար» բառերը փոխարինել «հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնել, որի մասին պատշաճ ծանուցում է վերջինիս» բառերով.

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն հոդվածով սահմանված կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:».

 

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500000  կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:».

 

4) 15-րդ մասի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:».

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:».

 

5) 19-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:».

 

6) 50-րդ մասում «սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայցադիմում` գույքի բռնագանձման համար» բառերը փոխարինել «գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում է կայացնում» բառերով, իսկ «դատարան հայցադիմում» բառերը՝ «որոշումը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՕ-78-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանուցում է դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2019 թվականի հունիսի              27-ի ՀՕ-65-Ն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանուցում է վերջինիս:

8. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ

ՀԱՏՈՒՑՄԱՆ

 ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» 2006 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-259 օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, «դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա» բառերը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-278 օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «դատական կարգով» բառերը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 հոկտեմբերի 12-ի ՀՕ-73 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում «դատարան» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում «դատական» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «դատական կարգով» բառերը փոխարինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

    

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված  1. «Սնանկության մասին» 2016 թվականի նոյեմբերի 30-ի                    ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.

«2.1) սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)՝ եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:».

  1. 3-րդ մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ