Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին պարբերությունում հանել «(այսուհետ` անհատ ձեռներեց, անհատական (ընտանեկան) ձեռնարկություն)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 241-րդ հոդվածի առաջին մասում «ինչպես նաև» բառերից հետո ավե-լացնել «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատաս-խան» բառերը:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
ա) «դեպքը» բառը փոխարինել «դեպքերից որևէ մեկը» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնու-թյունների) իրականացման օրը:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խըմ-բագրությամբ՝
«ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, բացառությամբ սույն հոդ-վածով նախատեսված դեպքի, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով:»:
Հոդված 5. Օրենքի 442 -րդ հոդվածի 2-րդ պարբերության՝
ա) առաջին նախադասությունում «հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով» բառերից հետո ավելացնել «, «Առևտրի հարկի մասին» Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախ-տումով» բառերը.
բ) երրորդ նախադասությունում «հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը» բառերից հետո ավելացնել «, «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմանը» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 164