Ընդունված է 2020 թվականի
հուլիսի 16-ին
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է համաներում:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է 2020 թվականի հուլիսի 1-ը ներառյալ հանցագոր-ծություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Հոդված 2. |
Համաներման կիրառման շրջանակները |
1. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`
1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
2. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց.
3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.
4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) 60 տարին լրացած անձանց.
6) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
7) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Արցախի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագոր-ծություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
8) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաս-տանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների, ինչպես նաև Արցախի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։
3. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը:
4. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել անզգուշությամբ հանցագոր-ծություն կատարելու համար`
1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ քառորդը կրած անձանց:
5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2020 թվականի հուլիսի 1-ը ներառյալ կատարած հանցագործու-թյունների դեպքերով (բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոն-ցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագոր-ծություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում.
2) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախա-տեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցա-գործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործու-թյուններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասը կիրառվում է Քրեական դատավարության օրենս-գրքի 35-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի դրույթների պահպանմամբ:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.
2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առա-վելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առա-վելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ.
4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տա-սը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
8. Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։
9. Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախա-տեսված դեպքերի)`
1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Արցախի Հանրապետության նախա-գահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Արցախի Հանրապետության Ազգա-յին ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Արցախի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համա-ներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
2) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրու-թյամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2020 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
4) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
5) Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, 111-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 130-րդ հոդվածով, 131-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ գլխով, 147-րդ հոդվածով, 148-րդ հոդվածով, 151-րդ հոդվածով, 153-րդ հոդվածով, 154-րդ հոդվածով, 156-րդ հոդվածով, 157-րդ հոդվածով, 168-րդ հոդվածով, 170-րդ հոդվածով, 173-րդ հոդվածով, 181-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 225-րդ, 227-233-րդ հոդվածներով, 248-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 273-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 276-րդ հոդվածով, 277-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 283-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 298-րդ հոդվածի 4-րդ մասով, 310-313-րդ հոդվածներով, 315-319-րդ հոդվածներով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 361-րդ հոդվածով, 366-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 378-րդ հոդվածի 3-րդ մասով, 405-424-րդ հոդվածներով նախատեսված հանցա-գործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատա-րելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
6) Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող և 37 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ, եթե դա հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չէ.
7) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հան-ցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն արգելվում է.
8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագոր-ծության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատա-րելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտա-վորյալ հանցագործություն կատարելու համար.
9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթաց-քում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
10) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։
10. Սույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 9-րդ մասով այլ բան նախատեսված չէ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հոդված 4. |
Օրենքի գործողությունը և կիրառման ապահովումը |
1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։
2. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
3. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։
4. Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։
5. Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համա-ներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները հանցագործությունների հա-մակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախա-տեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը:
6. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հար-կադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապա-տասխան կուրսն անցնելուց հետո:
7. Հաշմանդամության և տարիքային հիմքով համաներումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել, կամ որոնց 60 տարին լրացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։
8. Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատա-րաններում, uակայն մինչև uույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավա-սության առաջին ատյանի դատարանը` Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության (այսուհետ` քրեակատարողական տեսչություն) միջնորդության հիման վրա.
2) Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին` Արցախի Հանրապե-տության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Արցախի Հանրապետության uահմաններից դուրu.
3) հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.
4) քրեակատարողական հիմնարկի պետին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկում.
5) քրեակատարողական տեսչության պետին` այն անձանց նկատմամբ, ովքեր`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն:
9. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մար-մինների, քրեակատարողական հիմնարկի պետի, քրեակատարողական տեսչության պետի՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Եթե սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա այդ մար-մինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրա-նալուն:
11. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համա-ներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 16
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն