ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
16 հուլիսի 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հուլիսի 16-ին շարունակել է նույն օրը առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:  

Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը:

ԼՈՒՐԵՐ