«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2004թ. հունիսի 23-ին 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը «հանրակրթական դպրոցները,» բառերից հետո լրացնել «մանկապատանեկան ստեղծագործական և գեղարվեստական  կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները,» բառերով.

2) 17-րդ կե­­տում՝

ա) առաջին մասը «բան­կերի» բառից հետո լրացնել «, արժեթղթերի շու­կա­յի մասնագի-տացված գործունեություն իրականացնող անձանց» բառերով,

բ) երրորդ մասում «վարկերի (փոխառությունների) տրամադրումը» բառերը փոխա­րի­նել «բան-կերի, վարկային կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից վարկերի (փո­խա­ռությունների) տրամադրումը» բառերով,

գ) յոթերորդ մասում «արտարժույթի» բառը փոխարինել «բանկերի, վարկային կազմակեր-պությունների եւ այլ անձանց կողմից արտարժույթի» բառերով.

3) 24-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադ-րողից ձեռք բերված հումքի բազայի վրա գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլո-գիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի:».

4) ուժը կորցրած ճանաչել 26-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նախավերջին պար­բե­րութ­յու­նը «երբ ստաց­­­վել է հարկային հաշիվը» բառերից հետո լրացնել «, բա­ցա­ռությամբ է­լեկ­տրա­­էներ­­­­գիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում ա­ռանձ­­­­­­նաց­ված ԱԱՀ-ի գումար-ների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրա­էներ­գիա­յի ստաց­ման հաշվետու ժամա­նա­կա­շըր­ջանում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 241-րդ հոդվածի առաջին մասը «բնակչությանը» բառից հետո լրաց­­­­­­­­­­­նել  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջր­օգ­­տագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միութ­յուն­­­­­նե­րին, համա-տիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կա­ռա­վա­րում) ի­րա­­կանացնող անձանց» բա­ռե­րով:

 

Հոդված 4. Օրենքը 241-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բո­վան­­դա­­կությամբ 242-րդ հոդվածով՝

«Հոդված 242. Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լի­ցեն­­զավորված գոր­ծու­նե­ութ­յուն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամա­նա­­կա­շր­ջանում պետական բյու­­ջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատ­մամբ հաշվարկված ԱԱՀ-ի գու­­մարը, որից հաշվանց-վում (պակասեցվում) են՝

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված էլեկտրաէներգիայի դիմաց սահ­ման­ված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հա­­շիվներում առանձ­­նացված ԱԱՀ-ի գումարները.

բ) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տա­րած­քում ձեռք-բերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտ­րա­էներ­գիա­յի) և ստացված ծա-ռայությունների գծով մատակարարների կող­մից դուրս գրված հար­կային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձ­նաց­ված ԱԱՀ-ի գու­մար­ները՝ սույն օ­րենքի 23-րդ հոդ­վածով սահ-մանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լի­ցեն­­զա­վորված գործունեություն իրա­կա­նաց­նող ընկերությունները հաշվետու ժա­մա­նա­կա­շր­ջանում ձեռքբերված էլեկտրա­էներ­գիայի վճարումները կա­տա­րել են լի­ցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշ­վետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշ­վետու ժա­մա­­նակաշրջանում մա­տա­կա­րարների կող­մից ներկայացված հար­կային հա­շիվներում առանձնացված ԱԱՀ-ի գու­մար­ները (չվճարված մասին հա­մա­պա­տասխան չա­փով) հաշ­վանցվում են սույն օրենքի 23-րդ հոդ­վածով սահմանված ընդ­հա­նուր կար­գով:»:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում՝

ա) երկրորդ պարբերության երկրորդ նա­խա­դա­սութ­յու­նը շարադրել հետևյալ խմ­բա­գրութ­յամբ՝

«Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վե­­րադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշ­­վետու ժա­­­մա­նա­կա­շր­ջանում ԱԱՀ-ի զրո­­­յա­­կան դրույ­քա­չա­փով հարկվող գործարքների հարկ­­վող շր­ջա­նա­ռութ­յան 20 տոկոսը: 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱԱՀ-ի դե­բե­տային մնա­ցոր­դում ներառված` ԱԱՀ-ի զրոյական դրույ­քաչափով հարկվող գոր­ծարք­ներին վերաբերող ԱԱՀ-ի գումար-ները հարկ վճարողի այլ հարկային պարտա­վո­րու­թյուն­ների դիմաց հաշ­վանցվում կամ վերա-դարձվում են ընդհանուր գործարքների հա­սույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տե­սա­կարար կշռին հա­մա­պա­տաս­խան, բայց ոչ ավելի, քան ԱԱՀ-ի զրոյական դրույ­քա­չա­փով հարկվող գոր­ծարքների հարկ­վող շրջանառության 20 տոկոսը:».

բ) երկրորդ պար­բե­րութ­յու­նից հետո ավելացնել հետևյալ բո­վանդակությամբ նոր պար­բերություններ.

«Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դե­­­բե­­­­տա­յին մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գոր­ծարք­նե­րի հարկ­­­վող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույ­քա­չա­փով հաշ­­­­­­վարկ­ված գումարը, ապա գերա-զանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշ­­­վե­տու ժա­­մա­նա­­­կաշրջաններին՝ սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պար­­­­­­տա­վո­­րությունների դիմաց հաշվանցման կամ վերա-դարձման ենթակա ԱԱՀ-ի ընդ­հա­­­նուր գու­­մա­րը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշ­­­­­վանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաս­տա­­­­­տելու համար հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության  սահմանած փաս­տա­թղ­­թերը:

Հաշվանցման են­թա­կա գումարն այլ հար­կային պարտա­վո­րություններից հաշ­վանց­վում է, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա­ռավա­րու­թյան սահ­մա­նած ժամկետներում համա-պատասխանաբար վերը նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մար­մին­ներ և վեր-ջիններս հարկ վճա­րողին գրավոր չեն տեղեկացրել հաշվանցման իրա­վուն­քի վե­րա­բեր­յալ իրենց առարկությունները:»:

Հոդված 6 . Օրենքի 27-րդ հոդվածում «հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկ­­­­­ման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ)» բառերը փո­խա­րի­նել «ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատ­ված, հարկ­­ման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, առևտրի  հար­կով հարկ­վող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տա­րած­վում սույն օրենքի գործողությունը)» բառերով, իսկ «(առանց ԱԱՀ-ի)» բառերը՝ «(առանց ԱԱՀ-ով հարկ­վող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գու­մար­նե­րի)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդ­ված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շր­ջա­նա­­­­ռութ­­յուն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում՝ այլ զբոսաշրջիկային գոր­ծա­կա­լութ­­­­­յուն­ների հետ կընք-ված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդ­­­­­հա­նուր արժեքը՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային ծա­­­­­ռա­յութ­յուններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա ան­ձանց մա­տուց­վող զբոսաշրջային ծառայություն-ները, ինչպես նաև զբոսաշրջիկային գոր­­­ծա­­­կա­լութ­­յուն­­ների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատ­վում են ավե­լաց­ված ար­­ժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջա-նակներում ուղևո­­­րութ­­­յունները, ճա­նա­պար­­­հոր­դութ­յուն­նե­րը, էքսկուրսիաները իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տութ­յան տա­­րածքում:»:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին նախադասությունը «չափով» բառից հե­տո լրաց-նել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի» բառերով, երկրորդ նախադասու-թյունում «դեպքերում» բառից հետո՝ «(անկախ բյու­­­ջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գու­­մարները թաքցնելու կամ պակաս ցույց տա­լու հան­գա­­­մանքից)» բառերով,  իսկ «հետևան­քով» բառից հետո՝ «՝ պա­­կաս հաշ­վարկված կամ ավել հաշվանցված (պա­կա­սեց­ված) ԱԱՀ-ի գու­մար­նե­րի նկատ-մամբ» բա­ռե­րով:

Հոդված 9. Օրենքի 431-րդհոդվածի երկրորդ պարբերությունը «ենթակա չեն հաշ­վանց­­­­ման» բա­­­ռերից հետո լրաց­նել «այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կա­րող են հաշվանցվել այդ տեղե­կութ­­­­­­­յունները ներ­կա­յացնելու հաշվետու ժա­մա­նա­կա­շր­ջա­նում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգ­­վող կամ արդեն իսկ ստուգ­­­­ված ժա­մա­նա­կա­շըր­ջան­նե­րում ձեռքբեր­ված ապ­րանք­նե­­­րի և ստաց­ված ծա­ռա­յութ­­յունների գծով հար­կա­յին հա­շիվ­ներին» բառերով:

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


15 հուլիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 122