Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի տեղակալ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 02.06.1963
Կուսակցություն. «Շարժում-88»
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ e.aghabekyan@nankr.am

Ծնվել է 1963թ. հունիսի 2-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

1986թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը:

1987թ.՝  ԼՂԻՄ Գլխավոր դեղատնային վարչության թ.148 (8) դեղատան դեղագետ, այնուհետև՝ վարիչի տեղակալ և վարիչ

1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:

1999-2000թթ.՝  ԼՂՀ առողջապահության փոխնախարար

2000թ.՝ Ասկերանի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման ԱԺ պատգամավոր:

2004թ. ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ:

2008թ.՝  ԼՂՀ վարչապետի խորհրդական

2009-2010թթ.՝  «Պետրոլ Սերվիս» ՓԲԸ գործադիր տնօրեն

1999թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ում «Առողջապահության կազմակերպում և զարգացում» մասնագիտությամբ:

2015թ․ մայիսի 3-ի խորհդարանական ընտրություններում «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավարն էր։

2015-2020թթ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Բժշկական ծառայության մայոր է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 160 հրամանագիր, 08.05.2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր, 30.08.2016թ.):