«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Ն-1-02/1, ԱԺ-011-02,23.06.2020թ.,ՊԱՕ-11

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ օրենք)      22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «22-րդ» բառը փոխել «21-րդ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«Հոդված 40. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը

1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ