ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստը
14 հուլիսի 2020

Հուլիսի 14-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստը:

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Նիստում փակ ընթացակարգով քննարկումներն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացությամբ առաջարկել են նախագիծը ներկայացնել ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:

Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

ԼՈՒՐԵՐ