ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ողջույնի խոսքը «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային առցանց գիտաժողովին
09 հուլիսի 2020

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ ենք, որ սիմպոզիումը նվիրված է երկրների ամենահրատապ թեմաներից պարենային անվտանգությանը և քաղցրահամ ջրի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը:
Միայն հիմնարար և ճյուղային գիտությունների միավորմամբ, տնտեսության իրական հատվածի ձեռնարկությունների մասնակցությամբ և պետությունների աջակցությամբ, հնարավոր կլինի խոսել այդ բարդ, բայց ռազմավարական կարևորություն ունեցող խնդրի հաջողության երաշխիքների մասին: Հուսով ենք, որ այսօր մեկնարկող այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու։ Մենք պատրաստակամ ենք աջակցել և մասնակցել նախագծերին, որոնց միջոցով հնարավոր կլինի կիսվել փորձով, տեխնոլոգիաներով և համապատասխան նյութերով:
Ողջունելի է նախկին Խորհրդային միության երկրների միջև նմանօրինակ տեղեկատվության փոխանակումը և գիտական միջավայրի ու կազմակերպությունների շփումը, ինչը կնպաստի ոչ միայն բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլ նաև թույլ կտա ակնկալել փոխշահավետ համագործակցություն։
Շնորհակալ եմ, որ միջոցառմանը ներկա են ներկայացուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից։ Հուսով եմ, որ մասնակիցների աշխարհագրությունն այսուհետ ևս կընդլայնվի, ոչ միայն տվյալ թեմայով, այլ նաև ժողովրդական տնտեսության համար կարևոր այլ հարցերի շուրջ ևս։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ակադեմիկոս Աբել Գյոզի Աղանբեկյանին, ով բազմիցս այցելել է մեր հանրապետություն և մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսությունների զարգացման գործում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև իմ ուսուցիչ, ակադեմիկոս Սամվել Սամվելի Գրիգորյանին, ում աշխատանքները, որքանով տեղեկացված եմ, այսօր կքննարկվեն: Ակնկալում եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ակտիվ մասնակցությունը խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության հարցերում՝ կրթության որակի բարձրացման և գիտամանկավարժական անձնակազմի վերապատրաստման մակարդակի բարելավման նպատակով:
Մեծ հետաքրքրությամբ կմասնակցեմ միջոցառումներին։ Փոխշահավետ առաջարկների ակնկալիքներ ունեմ:
 

Շնորհակալություն:

ԼՈՒՐԵՐ