ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
07 հուլիսի 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածկագիր՝ 3.1-12/

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

         1. բարձրագույն տնտեսագիտություն մասնագիտությամբ կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ

         2. տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կանցկացվի 2020թ. օգոստոսի 7-ին, ժամը 11:00 Ազգային ժողովի նստավայրում (Ստեփանակերտ, Փետրվարի 20 շ. 2):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22 հուլիսի, 2020թ.:

Մրցույթի համար դիմող ԱՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և        աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, անձը հաստատող փաստաթղթերի, դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ իսկականի հետ միասին, երկու գունավոր լուսանկար 3/4սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների ստանալու, ինչպես նաև հարցաշարերը ստանալու համար կարող են դիմել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կադրերի կառավարման բաժին (Հեռ՝ 94-85-08):

ԼՈՒՐԵՐ