«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                            Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ի կետի հինգերորդ պարբերությունը «օտարումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նվիրատվության ձևով գույքի օտարումը մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց միջև» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.1.

1. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841 920000, 841 990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.

1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.

2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.

3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

Ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251 820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկածավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

Սույն մասով սահմանված ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:

Սույն մասում նշված հետաձգումը դադարեցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է)`

1) ներմուծված ապրանքներն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքերում` օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու օրվան հաջորդող օրը.

2) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը` հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարի չափով:

Սույն մասի կիրառման իմաստով ապրանքների օտարում չի համարվում ներմուծված հումքի օգտագործմամբ արտադրված արտադրանքի օտարման գործարքը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`

1) մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, եթե ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում չի դադարեցվել.

2) ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, որոնք, սակայն, հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա, հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը (առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի):

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ` սույն կետով նախատեսված դեպքի)` կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` ֆիզիկական անձի այն գույքի օտարման գործարքների դեպքում, որոնց օտարումը, համաձայն օրենքի, ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի).

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը.»:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.».

2)17-րդ կետի`

ա. «արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով,

բ. տասներորդ պարբերությունում «բանկային ոսկու իրացումը» բառերը փոխարինել «բանկային ձուլակտորների իրացումը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ կետ.

«33) մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները:»:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ գործակալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունը «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները)» բառերով.

2) 2-րդ կետում`

ա. առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «կամ արտադրության ու շրջանառության ծախքերին» բառերը,

բ. վերջին պարբերությունը «ձեռքբերումների» բառից հետո լրացնել «, բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի (այսուհետ սույն մասում` գույք)» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Եթե գույքի ձեռքբերումը, ներմուծումը կամ կառուցումը (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով՝ ձեռքբերումներ) ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին կամ ի սկզբանե հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներին (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե գույքը, որի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

բ. սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող պակասեցվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար.

գ. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերումը ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջաններում:

Եթե գույքը, որի ձեռքբերման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների պակասեցում (ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով միացվել են գույքի ձեռքբերման արժեքին) հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա. հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներն ավելացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

բ. սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող ավելացվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով չհարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար.

գ. պակասեցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման հաշվետու ժամանակաշրջանում գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակասեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով` նախապես նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով:»:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին նախադասությունը «ընթացքում» բառից հետո լրացնել « , բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, » բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առևտրային կազմակերպությունների և ոչ արտադրական կոոպերատիվների լուծարման ընթացքում այդ կազմակերպությունների կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրում կատարած ֆիզիկական անձ հանդիսացող բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների կողմից ներդրված համապատասխան գույքի հետ ստացումը` ներդրման պահին որոշված արժեքը չգերազանցող չափով, ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո իրականացվող ապրանքների ներմուծման գործարքների նկատմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-96-Ն