«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2004թ. ապրիլի 14-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի  հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետու-թյան օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաև «Բենզինի ու դիզելային վառելիքի  համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձանց կողմից բենզինի կամ դիզելային վառելիքի գծով տըր-ված հաշվարկային փաստաթղթերը:»:

           Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Բենզինի ու դիզելային վառելիքի  համար հաստատագրված վճարների մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար  վճարող  անձանցից ար-տադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու դեպքում՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշ-վարկված ԱԱՀ-ի գումարներից, սույն հոդվածով սահմանված կարգով,  կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:»:

            Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները գործում են 2004 թվականի հունվարի 26-ից:

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


22 մայիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 112