ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
26 հունիսի 2020

Հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը հրապարակել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի  և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին արտահերթ նստարջան գումարելու մասին: Նստաշրջանի օրակարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից.

Օրակարգ՝

1 Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին (Զեկուցող՝  ԱՀ Ֆինանսների  նախարար Վահրամ Բաղդասարյան)

2. «Հաշվեքննիչ պալատի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝  պատգամավոր  Արամ Գրիգորյան)

3. «Յոթերորդ գումարման Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺN-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան)

4. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը  (Զեկուցող՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան)

5. Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում  (Զեկուցող՝  Խորհրդի նախագահ Արսեն  Առստամյան)

ԼՈՒՐԵՐ