ԼՈՒՐԵՐ
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հայտարությունը
24 հունիսի 2020

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր դադարել են «Ազատ Հայրենք-ՔՄԴ» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները:

Խմբակցության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Ջիվանյանին՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում իր մասնագիտական առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնելու և երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովող կարևոր օրենքների ընդունման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի ավանդի համար:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Հովիկ Ջիվանյանին մաղթում է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իր հետագա գործունեության ընթացքում: Վստահ ենք, որ նա իր գիտելիքներն ու փորձը ի սպաս կդնի մեր հայրենիքի զարգացմանը:

Միաժամանակ շնորհավորում ենք Վիգեն Հարությունյանին՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

ԼՈՒՐԵՐ