ԼՈՒՐԵՐ
Դադարել են ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները
24 հունիսի 2020

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

ԼՈՒՐԵՐ