«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2003թ. դեկտեմբերի 17-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 15-րդ հոդվածում.

ա/ 6-րդ կետից հանել «անասնաբուժական դեղամիջոցների» բառերը.

բ/ ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.

գ/ լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ կետ՝

            «29) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազ-մակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառա-յությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործու-նեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱԱՀ վճարողնե-րի կողմից:

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարե-գործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:        

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391-րդ հոդվածով՝

            «Հոդված 391. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետում նշված արտոնության կիրառ-ման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող մա-տակարարների հետ կնքվող պայմանագրերում: 

            Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքները և ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգ-տագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված  արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

 Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճա-րելու պարտավորությունը կրում է՝

            ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրա-գիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայու-թյուններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաս-տացի ստացված չլինելու պատճառով.

            բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառա-յությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատ-ճառով:

            Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորություն-ների մասով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված՝ դրա գործողության ժամկետի վերջը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի  հունվարի 1-ից, բացառու-թյամբ 1-ին հոդվածի «ա» և «բ» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի  1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


30 դեկտեմբերի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 88