ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահը հանդիպել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներին
22 հունիսի 2020

Հունիսի 22-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների հետ:

Քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին պատգամավորների մասնակցության շուրջ օրերս ստեղծված տարաձայնություններին վերաբերող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

ԼՈՒՐԵՐ