ԼՈՒՐԵՐ
Բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և  «Միասնական հայրենիք» խմբակցություններում
19 հունիսի 2020

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարակել են ԱԺ խմբակցություններում:

Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում:

Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:

Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաև ԱԺ մյուս խմբակցություններում:

ԼՈՒՐԵՐ