ԼՈՒՐԵՐ
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության հայտարարությունը
18 հունիսի 2020

Հարգելի՛ գործընկերներ,
Հունիսի 17- ին կայացել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին, բացի վերոնշյալ հանձնաժողովների անդամներից, նիստերի դահլիճում գտնվող մյուս պատգամավորներին չի թույլատրվել մասնակցել։

Սա Ազգային ժողովի «Կանոնակարգ» օրենքի 106-րդ հոդվածի 6-րդ կետի կոպիտ խախտում է, որում, մասնավորապես, ասվում է. «Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և Հանրապետության նախագահի լիազորած անձինք»:

Ազգային ժողովի նախագահի ուշադրությանն ենք ներկայացնում համատեղ նիստի կազմակերպման պատասխանատուների և աշխատակազմի կողմից թույլ տված օրենքի խախտման ակնհայտ օրինակը և ակնկալում, որ նմանօրինակ դեպքերն այլևս չեն կրկնվի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

 

ԼՈՒՐԵՐ