ԼՈՒՐԵՐ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
16 հունիսի 2020

 

Հունիսի 16-ին Արամ Հարությունյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

2019թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտների 2019թ-ի պետական բյուջեի հաշվետվությունը, նշել է, որ նախորդ տարում ոլորտների համար նախատեսվել է 15 մլրդ 252մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 260մլն դրամ, ծախսը՝ 15մլրդ 22մլն դրամ:

Նախարարի փոխանցմամբ՝ մշակութային ծառայությունների համար հաշվետու տարում նախատեսվել է 1մլրդ 523մլն 918հազ դրամ, ճշտված պլանը՝ 1մլրդ 519մլն 099հազ դրամ, ծախսվել է 1 մլրդ 466մլն 778հազ դրամ կամ 96,6%-ը:

Հաջորդիվ սպորտի և երիտասարդության ոլորտների նախորդ տարվա բյուջեի կատարողականն է ներկայացրել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Նախարարի խոսքով՝ հանրապետությունում սպորտի զարգացման համար նախատեսված 373մլն 203հազ դրամից կատարվել է 352մլն 246հազ դրամը, կամ՝ 94,4%-ը, իսկ երիտասարդության հարցերի ոլորտի զարգացման համար հատկացված 34մլն դրամից, կատարվել է 32մլն 443հազ դրամը, կամ՝ 95,4%-ը: Այնուհետև նախարարը ներկայացել է ոլորտների ծախսերն ըստ գերակա ուղղությունների:

Պատգամավորները կառավարության անդամներին են առաջադրել գիտական ծրագրերին, գյուղական դպրոցներում մասնագետների ապահովմանը, բարձրագույն ուսուցման անվճար համակարգին, համալսարանների հավատարմագրմանը, մարզֆեդերացիաներին գումարների հատկացման սկզբունքներին, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը վերաբերող այս և մի շարք այլ հարցեր:

 

ԼՈՒՐԵՐ