ԼՈՒՐԵՐ
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
15 հունիսի 2020

Հունիսի 15-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել են 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվութունները:

Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով նախորդ տարվա հաշվետվությունը, նշել է, որ  սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 23մլրդ 641մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 22 մլրդ 747մլն 400հազ դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 21մլրդ 950մլն 900հազ դրամ կամ ճշտված բյուջեի 97%-ը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտին հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 6մլրդ 923մլն դրամ, ճշտված՝ 6 մլրդ 783մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ մատուցվել է 6մլրդ 888մլն դրամի ծառայություն, որի համար առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 6մլրդ 722մլն դրամ, կամ 99,1%:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում ընթացիկ աշխատանքներից բացի, ծառայությունը կյանքի է կոչել ևս երկու ծրագիր: Հաշվետու տարում ծառայության գործունեության գումարը կազմել է 212մլն 285հազ դրամ, փաստացի ծախսվել է 211մլն 507հազ դրամ, կատարողականը՝ 99,6%:

Պատգամավորները զեկուցողներին են առաջադրել սոցիալական ծրագրերի առանձնահատկություններին, բժիշկների վարձատրմանը վերաբերող հարցեր:

 

ԼՈՒՐԵՐ