«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին

          Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 3.  Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գործարք-ներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող՝

- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում առևտրի հարկ վճարողներ (ներառյալ՝ այն դեպքերում, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),

- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:

Տնտեսական գործունեություն իրականացրած՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆի-զիկական  անձինք  ընթացիկ  տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերա-զանցել է 4 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 4 միլիոն դրամը գերա-զանցող մասի համար:

ԱԱՀ-ով հարկման առումով, ֆիզիկական անձանց պատկանող բնակելի շինության օտա-րումը չի դիտվում որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործու-նեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն հա-մարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահ-մանված կարգով:

Սույն օրենքի իմաստով` հա­սույթ է հա­մար­վում տնտե­սա­կան (ձեռ­նար­կա­տի­րա­կան) գործու-նեություն իրականաց­նող ան­ձանց տնտե­սա­կան (ձեռ­նար­կա­տի­րա­կան) գոր­ծու­նեութ­յան ընդ­հա­նուր արդ­յուն­քը՝ ա­ռանց կա­տար­ված ծախ­սե­րի (այդ թվում՝ ապ­րանք­նե­րի  ձեռք­բեր­ման գծով ծախ­սե­րի) պա­կա­սեց­ման: Առևտրի ո­լոր­տում այն հա­վա­սա­րեց­վում է ապրանքաշրջանառութ­յա­նը:»:

Հոդված 2 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի  4-րդ հոդվածը:

Հոդված 3. Oրենքի 7-րդ  հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված՝ պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները.»:

   Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել  14-րդ կետը.

2) 17-րդ կետում՝

            ա) առաջին մասը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «բանկերի և վարկային կազ-մակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականաց-վող» բառերը,

            բ) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

            «բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը». 

            գ) վեցերորդ մասից հանել «գնումը» բառը և «սպասարկումը» բառից հետո մասը լրացնել «ինչպես նաև այլ անձանց կողմից մուր­հակ­նե­րի« չե­կե­րի« վճա­րագ­րե­րի« վճա­րա­յին այլ ար­ժեթըղ­թե­րի, վճարա­յին փաս­տաթղ­թե­րի օտարումը» բառերով.

դ) տասներորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

            «- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը».

ե) տասնմեկերորդ  մասից հանել «գնումը» բառը և մասը լրացնել «, ինչպես նաև բան-կերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.» բառերով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ  հոդվածում՝

1)  առաջին մասը «տվյալները» բառից հետո լրացնել «և վավերապայմանները» բառե-րով.

2) առաջին մասի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան կող­մից սահմանված՝

ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված այլ տեղեկություններ և վավերապայմաններ:».

3) ուժը կորցրած ճանաչել  երկրորդ և  երրորդ  մասերը.

4) չորրորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխա-նատվություն:».

5) հինգերորդ մասում «ԱԱՀ վճարող համարվող անձինք» բառերը փոխարինել  «ֆիզի-կական, իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող  անձինք» բառերով.

6) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորու-թյուն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի՝ հարկ վճարողի հաշվառման համար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարոթյան կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատաս-խան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից:»:      

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) ար­տադ­րա­կան և այլ առևտրա­յին նպա­տակ­նե­րով Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության և Հայաստանի Հան­րա­պե­տութ­յան տարած­քներում հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում ձեռք բեր­ված այն ապ­րանք­նե­րի և ստացված այն ծառա­յութ­յուն­նե­րի գծով մատա­կա­րար­նե­րի կող­մից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բա-ցառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ  սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան և Հայաստանի Հան­րա­պե­տութ­յան տարած­քներում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մա-տակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված ար-ժեքի հարկի)՝

- 2003 թվականի ընթացքում՝ սկսած 2003 թվականի ապրիլի 1-ից, յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 5.0 մլն դրամը,

- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 3.0 մլն դրամը,

            - 2005 թվականի ընթացքում միանվագ  գործարքի  համար չի գերազանցում 100.0 հազար դրամը, իսկ  հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 1.0 մլն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հար-կային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանց-վում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել  է հարկային հաշիվը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվնե-րում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշըր-ջանում, երբ կատարվել է վճարումը:»:

Հոդված 7. Օրենքի 241-րդ  հոդվածի երկրորդ մասի 1-ին  կետում «վճարվել են» բառերը փոխարինել «բանկային փոխանցմամբ վճարվել են» բառերով:

            Հոդված 8. Օրենքի 25-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածնե-րով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումար-ներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործարքների գծով նույն մասով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշ-վետու ժամանակաշրջաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապ-րանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համա-ձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գու-նավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարա-րագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերա-դարձվում են վճարողներին, եթե  հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ):  Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր գործարքներից հա-սույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:

Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրակա-նացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա՝ պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտ-քերի հաշվին:

Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառու-թյամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումար-ներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմա-վորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև  ֆիզիկական անձի մահվան դեպ-քում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

            «5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված)  մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրե-րում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված  ընդհանուր կարգով հաշվանցման՝  այդ ավտոմեքենաների հետա-գա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշ-վարկված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝  401 -րդ հոդվածով.

«Հոդված 401.Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատար-մագրային կառավարչի կողմից իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապա-տասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը: Հավատարմագրային կառավարման արդյունքում իրակա-նացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանա-ռության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող՝ այդ գործարքների իրականացման նպատակով ձեռք-բերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված՝ սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:»:

            Հոդված 11. Օրենքի 431-րդ  հոդվածում՝

       ա) 1-ին մասում «ավելացված արժեքի հարկի գումարները չներառելու» բառերը փոխա-րինել «սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկություններ չներկայացնելու» բառե-րով.

բ) 2-րդ մասը «ենթակա չեն հաշվանցման:» բառերից առաջ լրացնել «կամ որոնց վերա-բերյալ տեղեկություններ չեն ներկայացվել՝» բառերով:

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 441-րդ հոդվածը:

            Հոդված 13. Օրենքի 442-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասե-րով՝

«Օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների,  ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների , հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված՝ հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող  հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն  հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված՝ ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստա-տագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող՝ հարկային հաշիվներում առանձնաց-ված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գու-մարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ  արձա-նագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Առանց ապրանքների մատակարար-ման և ծառայությունների մատուցման դուրս գրված, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ-ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամա-նակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշ-վանցում):

Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օ­րեն­քով նա­խա­տես­ված կար­գի խախ­տու­մով ապրանք­նե­րի և ծառայություն­նե­րի դի­մաց վճար­ված ԱԱՀ-ի գու­մար­նե­րի հաշվանցում (պակասեց­ում):»:

            Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


31 մարտի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ -31