ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Բարեկամության շրջանակներ Միջխորհրդարանական հանձնաժողովներ Արտաքին կապեր Բարեկամական խմբեր

Յոթերորդ գումարման Ազգային ժողով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ 31-ը մարտի, 2020թ.

Գործունեության ժամանակաշրջանը՝ 21-ը մայիսի, 2020թ. - այժմ

 

05.01.2021 - Տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի  անդրանիկ հանդիպումը:

08.01.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:

13.01.2021 - ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

12.03.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հյուրընկալել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը:

17.03.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը ՌԴում հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և  Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի հետ։

18.03.2021 - Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին:

23.03.2021ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր: Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ռուս հանրաճանաչ լրագրող Սեմյոն Պեգովի հետ։

26.03.2021 - Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

14.04.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում են «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը և Ռոման Նազարյանը, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ Վարդան Աստվածատրյանը:

23.04.2021 - ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը:

04.05.2021Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը քաղաք Երևանում էր։ Այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

26.05.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

03.08.2021 -  Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ:

26.08.2021 - ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն Երևանում  հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

29.08.2021 - ԱՀ խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ:

01.09.2021 - ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:

02.09.2021 - ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:

06.09.2021 - ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

05.10.2021 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ:

22.10.2021ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները:

10.11.2021 - ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:

19.02.2022 - ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:

04.03.2022 - Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը:

11.03.2022 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:

17.03.2022 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը:

18.03.2022 - ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը։

18.03.2022 - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր:

21032022 - ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության հրավերով մասնակցել են «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներին:

25.05.2022 - ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

25.05.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ:

26.05.2022 - ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ:

26.05.2022 - Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ Տ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։

26.05.2022 - Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը)-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։

26.05.2022 -  Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։

26.05.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյանի և դոկտոր Էլի Թաշճյանի ուղեկցությամբ հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության վարչության հետ։

26.05.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է ՆՍՏՏ Արամ Ա Վեհափառ Հայրապետը։

27.05.2022 - ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։

28.05.2022 - Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ ամյակին նվիրված միջոցառմանը:

30.05.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։

31.05.2022 - Կիպրոսյան այցի շրջանակներում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ։

01.06.2022 - ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։

 01.06.2022 - Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանն ընդունել է Կիպրոսում գտնվող արցախյան պատվիրակությանը։

13.06.2022 - Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։

16.06.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ:

20.06.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին:

19.07.2022 - ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին։

08.09.2022 - ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։