«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2020 թվականի

                                                                 ապրիլի 30-ին

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ժգ» ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետ.

«ժդ) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-ին  կետով.

«101. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 10 000-20 000 ՀՀ դրամ,

բ) հեստապարային ակումբի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 100 000-300 000 ՀՀ դրամ։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                                                            

 

 

 

2020թ. մայիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-27-Ն