Ընդունված է 2002թ. ապրիլի 30-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 3-րդ հոդվածի առաջինից- չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԱԱՀ վճարող են համարվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
ԱԱՀ վճարող են համարվում նաև այն անձինք, որոնք՝
- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,
- «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել առևտրի հարկ վճարողներ,
- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով ու հաստատագրված վճարով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):
Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տա-ղավարների), պահեստների, բենզալցման (դիզելային վառելիքի) կետերի միջոցով վաճառք իրա-կանացնող և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահ-մանված կարգով առևտրի հարկ վճարող համարվող անձանց վրա:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 4 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ-ն հաշվար-կում և վճարում են 4 միլիոն դրամը գերազանցող մասի համար:
Անկախ սույն հոդվածի առաջին մասի, այն անձը, որը հարկային տեսչության համապա-տասխան մարմին կներկայացնի հայտարարություն՝ իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին ընթացիկ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
8 հունիսի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-208