«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2020 թվականի

                                                                 ապրիլի 30-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ կետ.

 

  «

42. հարկային մարմնից անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի ստանալու համար

բազային տուրքի

չափով

 

 

»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                                                                 

 

 

2020թ. մայիսի 19 

Ստեփանակերտ

ՀՕ-21-Ն