ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «կետերով» բառից հետո լրացնել «կամ «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը.
2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «2-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 136-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն