ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
Ապրիլի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում, 18-րդ և 25-րդ հոդվածների 3-րդ մասերում «ցմահ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «անձամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 2-րդ պարբերությունում նշված դեպքի» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ է նշանակվում նաև լիազորագրով, եթե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը)։»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասում «հաստատությունում» բառից հետո լրացնել «կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում» բառերը:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ պարբերությունում «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան» բառերը փոխարինել «կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝» բառերով.
2) 3-րդ մասում «այլ անդամին՝» բառերից հետո լրացնել «զավակին, ծնողին, թոռանը, եղբորը, քրոջը, տատին, պապին, հորեղբորը, հորաքրոջը, քեռուն, մորաքրոջը՝» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը)։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար (անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջից), բայց ոչ ավելի, քան մինչև հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժումն ավարտվելը։»:
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ կետում «աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը» բառերը փոխարինել «աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը» բառերով.
- 5-րդ մասի 1-ին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «լրացուցիչ» բառը՝ «այդ» բառով:
Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
- 3-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով, իսկ 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մաս.
«3.3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս գործում առկա՝ մինչև կենսաթոշակի գործը Արցախի Հանրապետությունից այդ պետություն տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ: Այս դեպքում եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) Արցախի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով։».
4) 5-րդ մասում «վերսկսելու» բառից հետո լրացնել «, քրեակատարողական հիմնարկում գտնվող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու» բառերը:
Հոդված 9. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասում «նույն ժամանակահատվածում» բառերը փոխարինել «կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «մահանալու դեպքում» բառերը փախարինել «մահանալու կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերում» բառերով:
Հոդված 11. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով:
Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Եթե աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի, իսկ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվել է մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, ապա՝
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմումի հիման վրա` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն Արցախի Հանրապետությունում է)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի, իսկ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը.
3) անձի մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ չի նշանակվում (չի վճարվում), իսկ մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի, իսկ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը։»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-19-Ն