«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2020 թվականի

                                                                 ապրիլի 30-ին

 

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-77-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի`

  1. 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բյուջետային» բառերով.
  2. 4-րդ մասում «հայտը (նախահաշիվըբառերից հետո «Կառավա­րու­թյան» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարությունբառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենքին համապատաս­խան» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «երեք ամսվա» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանի լիազորությունների դադարման կամ ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման դեպքերում նրան փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտա­մենտի ղեկավարը:».

  1. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  2. 3-րդ մասում «35-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «փոստի» բառը փոխարինել «փոստով, առցանց» բառերով.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց փոխարեն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները, իսկ ազատությունից զրկված անձանց ու զինծառայողների փոխարեն՝ նրանց մերձավոր ազգականները:»:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:»:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշման օրինակը բողոք ներկայացրած անձին ուղարկելու  հետ միաժամանակ Պաշտպանը նրան ծանուցում է առ այն, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում իր խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրա­վասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:»:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Բողոքը չի քննարկվում» բառերից հետո լրացնել «, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև» բառերը.

2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում, դրանում բարձրացված նույն հարցով դիմում է ներկայացվել դատարան, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, որի իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը:».

  1. 4-րդ  մասում  «Պաշտպանը  բողոքը  չի  քննարկում»  բառերից  հետո   լրացնել «, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է» բառերը, իսկ «Պաշտպանին» բառից հետո լրացնել «, կամ նույն հարցի վերաբերյալ կամ միևնույն հիմքերով բողոք Պաշտպանի կողմից ուսումնասիրվել կամ քննարկվել էբառերը,
  2. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բողոքը չքննարկելու մասին որոշման օրինակը բողոք ներկայացրած անձին ուղարկելու հետ միաժամանակ Պաշտպանը նրան պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև, անհրաժեշտության  դեպքում, Պաշտպանի լիազորությունները և Պաշտպանին դիմելու՝ օրենքով նախատեսված կարգը:»:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «շահագրգիռ անձին» բառերը փոխարինել «բողոք ներկայացրած անձին» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշման օրինակը բողոք ներկայացրած անձին ուղարկելու հետ միաժամանակ Պաշտպանն այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնում է նրա իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից նա չի օգտվել կամ կարող է օգտվել:»:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասի  «այդ մարմնի կամ կազմակերպության» բառերը փոխարինել «նրա» բառով, «ներկայացնողի» բառից հետո լրացնել «գրավոր» բառը, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «բողոքը» բառը.
  2. 2-րդ մասից «բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ» բառերը հանել.
  3. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշման օրինակը բողոք ներկայացրած անձին ուղարկելու հետ միաժամանակ Պաշտպանը նրան ծանուցում է առ այն, որ Պաշտպանին ներկայացված բողոքի վերաբերյալ պարզաբանումները կտրամադրվեն համապատասխան մարմնի կամ կազմակերպության կողմից:»:

 

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պահանջել» բառը փոխարինել «պահանջելու» բառով, իսկ «ստանալ» բառը՝ «ստանալու» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «պատճենը» բառը փոխարինել «օրինակը» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «ակտը» բառը փոխարինել «ակտն ընդունելուբառերով.
  2. 4-րդ մասում «Արցախի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 1-ին կետում «այցելությունների» բառը փոխարինել «այցերի» բառով.
  2. 2-րդ կետից հանել «հատուկ» բառը:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված  29.1 Պաշտպանի լիազորությունները հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների  պաշտպանության  հարցում

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանն իրավասու է՝

1) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր այն հաստատություններ, որտեղ գտնվում են հաշմանդամու­թյուն ունեցող անձինք: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին.

2) հանդես գալու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հրապարակային զեկույցներով.

3) իրավասու մարմիններ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:»։

 

Հոդված 16. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «Պաշտպանի աշխատա­կազմում պետական ծառայության» բառերը փոխարինել «Մարդու իրավունք­ների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության (այսուհետ` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն)» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն) անվանմամբ» բառերը հանել:

 

Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ  5-րդ մաս.

«5. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատում և փոփոխում է Պաշտպանը։»:

 

Հոդված 19. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ» բառերը:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2020թ. մայիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-18-Ն