Ընդունված է 2002թ. փետրվարի 6-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝
ա) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գոր-ծարքները,
բ) մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում՝ սույն օրենքով սահ-մանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերու-թյունը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետը «արտադրողը» բառից հետո լրացնել «կամ ներմուծողը» բառերով:
բ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մա-տակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)՝ առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված.»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
ա) ուժը կորցրած համարել 9-րդ, 20-րդ և 23-րդ կետերը.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով՝
«27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսա-ֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը՝ սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ՝ հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:».
բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.
գ) 6-րդ կետից հանել «4-րդ և» բառերը, իսկ «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը լրացնել «ԱԱՀ վճարողի հաշվառ-ման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում£» բառերով:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը «չափով» բառից հետո լրացնել «բացառությամբ օրենքի 241 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված՝ 2002 թ. հունվարի 1-ից մինչև 2006 թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը» նախադա-սություններով.
բ) 2-րդ կետի երրորդ մասից հանել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը, իսկ «միացվում են ծախսերին» բառերը փոխարինել «ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձ-ման (ենթակա են վերաձևակերպման),» բառերով:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24 1 -րդ հոդվածով՝
«Հոդված 241. Մինչև 2006 թ. հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների մասով ավելաց-ված արժեքի հարկի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճար-ման պահով:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնություների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանա-կաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝
1) վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձ-նացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի երկրորդ մասում «անմիջական արտադրողից» բառերից հետո ավելացնել «կամ անմիջական ներմուծողից» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն կետում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարք-ներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանա-կաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է
միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատ-մամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».
բ) 3-րդ կետը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և (կամ) օգտագործված» բառերով և հանել կետի երկրորդ մասը.
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:»:
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում՝
ա) «դեպքերից որևէ մեկը» բառերը փոխարինել «դեպքը» բառով.
բ) հանել 2-րդ և 3-րդ կետերը:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «23-րդ և 24-րդ հոդվածների» բառերը փոխարինել «23-րդ հոդվածի» բառերով.
բ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն անձանց համար, որոնց սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:»:
Հոդված 11. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 39-րդ հոդվածը:
Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածում «30 տոկոսի» բառերը փոխարինել «50 տոկոսի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 431 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկա-յացվող տեղեկություններում ներառման ենթակա ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկու-թյուններում՝ ենթակա չեն հաշվանցման:»:
Հոդված 14 . Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44 2-րդ հոդվածով՝
«Հոդված 442. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքերում՝ այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք՝ ԱԱՀ-ի գումարի 100%-ի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից£ Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե ապրանքների մատա-կարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով անձը կրում է գործարքը կատարելու պարտավորություն£»£
Հոդված 15. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի (2001 թվականի հունիսի 20-ի ՀՕ-152) 23-րդ հոդվածի «2003 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2002 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
1 մարտի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-188