ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2003 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-45 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերություններում «իրավաբանական անձանց միություն» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-13-Ն