ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 26.1-ին կետից հանել «առևտրային» և «ֆիրմային» բառերը:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ պարբերությամբ.
«Կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն