«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2020 թվականի

                                                                 ապրիլի 30-ին

 

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-213 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իրավաբանական անձանց միության» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2020թ. մայիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-11-Ն