ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2020 թվականի        

                                                                                                փետրվարի 20-ին

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառից հետո լրացնել «նրա կամ շահագրգիռ անձանց կամ մարմինների դիմումի հիման վրա» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառից հետո լրացնել «նրա կամ շահագրգիռ անձանց կամ մարմինների դիմումի հիման վրա» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2020թ. մարտի 9

Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն