«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված  է 2020 թվականի       

                                                                                                փետրվարի 20-ին

 

        

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018  թվականի  հոկտեմբերի  31-ի  ՀՕ-51-Ն  օրենքի (այսուհետ՝  Օրենք)  5-րդ  հոդվածի  7-րդ մասի երկրորդ նախադասությունում «երեք» բառը փոխարինել «երկու կամ երեք կամ չորս» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասի համաձայն ներկայացված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ սույն մասի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) առաջին նախադասությունում «զորամասում» բառից հետո լրացնել «, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը» բառերը.

2) երկրորդ նախադասությունում «ամիսը» բառից հետո լրացնել «կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «36 տարեկան» բառերը փոխարինել «40 տարեկան» բառերով, իսկ նույն կետը «հանգամանքից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառման մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «3-5 տարի» բառերը փոխարինել «2-5 տարի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում ու 4-րդ մասում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,

բ. 2-րդ կետի «մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը» բառերը փոխարինել «մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ՝ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»:

 

Հոդված 9. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում «զինծառայողը» բառից առաջ լրացնել «առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասում «սովորելու հրամանագրված» բառերից առաջ լրացնել «կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմի» բառը փոխարինել «և ավագ ենթասպայական կազմերի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 72-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 4-րդ կետում «64-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «և 65-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը.

2) 3-րդ մասի «կարգով» բառից հետո լրացնել «և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 73-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի առաջին նախադասությունում «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով.

2) 6-րդ մասում «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ «իրավունքը» բառից հետո լրացնել «՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2020թ. մարտի 9

Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն