

Ծնվել է 1983թ․ դեկտեմբերի 12-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:
2001թ․ ավարտել է Կոճողոտի միջնակարգ դպրոցը:
2002-2004 թթ․ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում:
2008թ․ ավարտել է ԱրՊՀ «Անտառային ճարտարագիտություն և հողաշինարարություն» բաժինը՝ ստանալով ճարտարագետ–անտառագետի որակավորում:
2009թ․ աշխատել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի մասնաճյուղում, որպես առաջատար մասնագետ:
2013-2017թթ․ աշխատել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ում:
2017թ․՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերում՝ վերահսկողության բաժնի ավագ մասնագետ
2018թ․՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերում՝ կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
2020թ․ մայիսի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2020թ-ից «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ է:
Ամուսնացած չէ: