

Ծնվել է 1948թ․ ապրիլի 1-ին Ստեփանակերտ քաղաքում:
1966թթ․ ավարտել է թիվ 2 դպրոցը:
1966թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: Չորրորդ կուրսից տեղափոխվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ և այն ավարտել 1975թ․՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
1967թ-ից՝ մարզային ռադիոյի խմբագրության օպերատոր, այնուհետև՝ թղթակից, իսկ 1971թ․ մայիսին՝ խմբագիր
1972թ․՝ լուրերի թղթակից, ապա՝ երիտասարդական, մանկապատանեկան հաղորդումների խմբագիր
1974-1975թթ․՝ բանվոր՝ Պյատիգորսկ քաղաքում
Վերադառնալով Ստեփանակերտ՝ աշխատանքի է անցել ռադիոկոմիտեյում որպես թղթակից, ապա տնտեսական հաղորդումների ավագ խմբագիր, երիտասարդական հաղորդումների ավագ խմբագիր:
1988թ․ նշանակվել է նորաբաց Արցախի հեռուստատեսության գլխավոր խմբագիր:
1990թ․՝ արհմիությունների մարզային խորհրդի մամլո կենտրոնի ղեկավար: ՀՀ հատուկ ծրագրերի պետական կոմիտեի հումանիտար ոլորտի գլխավոր մասնագետ, ապա՝ համակարգող
1995թ․՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
1996թ․ աշխատել է կառավարության լրատվության և մամուլի դեպարտամենտում, ապա` սեփականաշնորհման վարչությունում:
1997-1988թ․՝ վարչապետի օգնական
1988թ․ հունիսին ծառայության է անցել ՊԲ-ում՝ որպես «Մարզիկ» թերթի գլխավոր խմբագիր:
2004թ․՝ «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր
2008-2013թթ․՝ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վերլուծական վարչության պետ
2013թ․՝ երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչության պետ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ունի առաջին կարգի առաջին քարտուղարի դիվանագիտական կոչում, ԱՀ վաստակավոր ժուռնալիստի կոչում, հեղինակ է պատմվածքների վեց ժողովածուների:
Արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան գրական մրցանակի
Պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար», «Մայրական երախտագիտություն», «Մխիթար Գոշ» մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: