

Ծնվել է 1972թ. օգոստոսի 21-ին Ստեփանակերտ քաղաքում:
1989թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1989թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1990թ. զինվորագրվել է Արցախի ինքնապաշտպանական պայքարի՝ մտնելով Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատ:
1994թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն:
1994-1998թթ. շարունակել է ծառայությունը նույն զորամասում, որպես իրավաբան մասնակցել բանակաշինությանը, պաշտպանության բանակի կայացմանը:
1998թ. զորացրվել է ԼՂՀ ՊԲ-ից:
2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
1998թ.-ից ՝ ՀՀ ԵԿՄ վարչության անդամ
2007թ. նշանակվել է ԿԱ սպորտի կոմիտեի նախագահ:
2008թ.-ից ՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական
2016թ. ընտրվել է Արցախի Կարատե Դո Ֆեդերացիայի նախագահ: Տիրապետում է արևելյան մարտարվեստներին, ունի շոտոկան Կարատե-դո մարտարվեստի սև գոտի 4-րդ դան:
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 28 հրամանագիր 08.05.1998թ.), ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.), ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2003թ.), ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով (2007թ.), ԼՂՀ ՄՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով (2007թ.), ՀՀ ՊՆ «Զինված ուժեր 20 տարի» մեդալով (2012թ.), ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով (2012թ.), ՀՀ ԵԿՄ «ԵԿՄ 25 տարի» մեդալով (2015թ.), ՀՀ ՊՆ Արիության մեդալով (2016թ.), ՀՀ անվանական զենքով (2016թ.):