Հովհաննիսյան Կարեն Զորիկի
Հովհաննիսյան Կարեն Զորիկի
Անկախ պատգամավոր
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 06.06.1974
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով (Անդամ)
Էլ. փոստ k.hovhannisyan@nankr.am

Ծնվել է 1974թ հունիսի 6-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

1990թ ավարտել է Արթիկ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1996թ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1996թ զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր՝ ժամկետային զինծառայության:

1998թ՝ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ:  Այնուհետև՝ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն:

2000թ՝ ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի անչափահասների բաժանմունքի ավագ տեսուչ

2006թ՝  ԼՂՀ ԱԱԾ Քաշաթաղի շրջանային բաժնի օպերլիազոր: Վերապատրաստում է անցել ՀՀ ԱԱԾ ԳԹԿ-ում:

2012-2020թթ․՝ ԼՂՀ ՊՄՊՊԾ ՊՈԱԿ Քաշաթաղի շրջանային ծառայության պետ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր:

2022թ. հոկտեմբերի 4-ից ԱՀ  Ազգային ժողովի անկախ պատգամավոր է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: