Հարությունյան Արթուր Իվանի
Հարությունյան Արթուր Իվանի
Ֆինանսաբյուջետային եվ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով (նախագահ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 20.01.1979
Կուսակցություն. «Ազատ հայրենիք»
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ a.harutyunyan@nankr.am

Ծնվել է 1979թ հունվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքում:

1985-1991թ՝ սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում:

1999թ ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:

2007թ ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

1999թ՝ ԼՂՀ հարկային պետական վարչության կազմակերպական -վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ

2004թ հունվարի 5-ից՝ ԼՂՀ ՀՊՎ Ստեփանակերտի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ

2004թ օգոստոսի 5-ից՝ խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ

2006թ հունվարի 11-ից՝ եկամուտների հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ

2006թ փետրվարի 1-ից՝ եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ

2007թ հունվարի 5-ից՝ հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ

2007թ հոկտեմբերի 15-ից՝ օպերատիվ հետախուզության վարչության պետ

2008թ՝ խոշոր հարկ վճարողների վարչության պետ

2009թ՝ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ

2015թ՝ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ

2017թ՝ ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

2018թ-ից՝ ԱՀ ֆինանսների նախարար

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: