

Ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքում:
2007թ․ ավարտել է Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2011թ․ ավարտել է ԱրՊՀ «Քաղաքագիտություն» բաժինը: Եղել է ուսանողական վարչության փոխնախագահ:
2010-2011թթ․՝ Արցախի սկաուտական շարժման ղեկավար
2012-2013թթ․՝ ԼՂՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում՝ Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժնի գործավար
2012-2013թթ․՝ հասարակական հիմունքներով Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի փոխտնօրեն
2013-2014թթ․՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարի օգնական
2014-2015թթ․՝ «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ տնօրենի օգնական
2015-2017թթ․՝ «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ շուկայի զարգացման պատասխանատու
2017թ․ ընդունվել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» բաժինը: Նույն թվականին ընտրվել է ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև՝ համալսարանի ընդհանուր ուսանողական խորհրդի նախագահ:
2017-2020թթ․ աշխատել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչ:
2018թ. ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ:
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: