

Ծնվել է 1976թ․ նոյեմբերի 20-ին ԱՀ Մարտունու շրջանի Ննգի գյուղում:
1993թ․ ավարտել է Ննգի գյուղի միջնակարգ դպրոցը:
1998թ․ ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը, ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
1993թ․ սեպտեմբերի 21-ին ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ-ում:
Մասնակցել է Արցախի անկախության համար մղված մարտական գործողություններին: Ծառայել է ՊԲ-ում ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
1996թ․ զբաղեցրել է N զորամասի գաղտնի մասի պետի պաշտոնը:
2000թ․` զորամասի կադրերի գծով սպա
2007թ․ տեղափոխվել է ՊԲ շտաբ և ծառայել կադրերի բաժնի սպա-ուղղապահի պաշտոնում:
2010թ․` ԱՀ զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի սպաների հաշվառման, նախորոշման և ամրագրման բաժանմունքի պետ
2018թ․ նոյեմբերին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` արձակվել է ԶՈւ պահեստազոր՝ մայորի զինվորական կոչումով:
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: